Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախատեսվում է փոխել ավտոմեքենաների տեխզնման պարբերականությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:12 , 17 Ապրիլ 2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է փոխել ավտոմեքենաների տեխզնման պարբերականությունը՝ հաշվի առնելով շահագործման տարեթվերը և այլ չափանիշներ: b4b.am-ի հաղորդմամբ, այդ մասին նշել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Այսինքն, եթե անձն ավտոմեքենան նոր է գնել, ապա պարտադիր չէ, որ այն ամեն տարի տեխզննություն անցնի: Իհարկե, հիմա կդժվարանամ կոնկրետ թվեր ու ժամկետներ նշել, որովհետև հիմա քննարկումների փուլում ենք, սակայն հստակ կարող եմ ասել, որ նոր մեքենա ունեցողը հաստատ նույն պարբերականությամբ այն չի տանի տեխզննման, ինչ, ասենք, 10 տարվա մեքենա ունեցողը»,-ասաց Հակոբ Արշակյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ հիմա նշված հարցի հետ կապված քննարկումներ են, այնպիսի որոշում կընդունվի, որ տեխզննման գործընթացը մի կողմից՝ չբարդանա, մյուս կողմից՝ արդյունավետ լինի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: