Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախատեսվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ

Վերադարձ լուրերի բաժին

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

«ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ. նորմատիվ հիմքեր է ստեղծվում և վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման և խրախուսման համապատասխան մեխանիզմներ: Ըստ այդմ՝ բարենպաստ պայմաններ կստեղծվեն hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորման և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար։ Միաժամանակ՝ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը՝ ինչն էլ կհանգեցնի հարկային և մաքսային կարգապահության, հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը և հարկային եկամուտների ապահովմանը, օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը։

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով, նպատակ ունենալով ընդգծել պետական ֆինանսների կառավարման ոլորտում բյուջետային մուտքերի ապահովման գործում հարկ վճարողների դերը և խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր, ժամանակին ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել Հարկ վճարողի օր։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան նշել է, 2020 թ.-ին եղել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման 256 դիմում, որից բավարարվել է 140-ը:

Անդրադառնալով օրինագծերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմի ընթացքում մենք հարկ վճարողների վարքագծի որոշակի փոփոխություն նկատեցինք և զգացինք, ինչն արտահայտվում էր կարգապահության առավել բարձր աստիճանով: Դա չափազանց կարևոր երևույթ է, որովհետև, ըստ էության, մենք փորձում ենք արձանագրել հարկեր գեներացնելու և հարկեր վճարելու քաղաքացիների գործունեության և պետության և նրա կառույցների և ինստիտուտների կարողունակության և հզորության հարցը: Այս գիտակցումը, իհարկե, պետք է լրջորեն խրախուսել, որովհետև ցանկացած պետություն և պետության հզորություն կախված է նրանից, թե տվյալ երկրում մարդիկ տնտեսական գործունեություն ծավալելու ինչպիսի հնարավորություններ ունեն, այդ տնտեսական գործունեության ծավալման արդյունքում ինչպիսի արդյունք են գեներացնում, այդ արդյունքի գեներացման գործընթացում ինչպիսի հարկային պարտավորություններ են առաջանում և այդ պարտավորություններն ինչպես են կատարվում: Այնպես որ, հարկային կարգապահությունը բարելավելը, իհարկե, ռազմավարական խնդիր է և այս նախագծով առաջարկվում է պարտաճանաչ հարկատուների նկատմամբ վստահության բարձր աստիճան արձանագրել և սրանից բխող ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել այդ հարկ վճարողների համար»:

b4b.am

Հավանության է արժանացել նաև «Սոցիալական աջակցության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Միասնական սոցիալական ծառայության տեսքով՝ Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա: Նախագծով առաջարկվող նման կառուցվածքային փոփոխությունը թույլ կտա ապահովել ընտանիքների և քաղաքացիների սոցիալական կարիքի համալիր և միասնական գնահատման արդյունավետ համակարգի ներդրումը։ Այդ փոփոխությունը մեծապես կնպաստի նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության աշխատանքների բարելավմանը, անխափան աշխատանքին և դրանց կառուցվածքային մոդելի արդյունավետության բարձրացմանը, լիարժեք կայացմանը։ Նախատեսվում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատման, մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական համայնքահենք ծառայությունների ամբողջական փաթեթով անխափան տրամադրման ապահովում՝ կիրառելով դրա իրականացման համար առավել ճկուն և արդյունավետ մեխանիզմներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախագծերի ընդունումը և նշել. «Մենք այս քաղաքականությունը որդեգրել ենք ոչ միայն սոցիալական, այլ նաև քաղաքացիական ծառայությունների մատուցման ոլորտում: Նպատակը հետևյալն է՝ մարդիկ ինչ-որ սոցիալական խնդիրներ լուծելու համար ստիպված են լինում մի քանի գրասենյակներ գնալ: Մենք այնպիսի ենթակառուցվածք կձևավորենք, որ մարդիկ հնարավորինս քիչ տեղեր գնալու անհրաժեշտություն ունենան»:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվել է ԱԺ նախագահին փետրվարի 3-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: