Invalid username or password
ՀԾԿՀ-ն ներկայացրել է «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այդ մասին հայտնում է EconoMood-ը: Նախագծի ընդունման արդյունքում գազամատակարարման համակարգում ներդրվելու է երկարաժամկետ սակագնային քաղաքականություն՝ խթանելով համակարգում շահագործման և պահպանման ծախսերի օպտիմալացումը, կորուստների կրճատումը և անհրաժեշտ ներդրումների իրականացումը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ ՀՀ-ում գազամատակարարման համակարգում կարգավորումը կառուցված է «cost based» մեխանիզմի վրա: Դա ենթադրում է սպառողներին մատուցվող ծառայությունների արժեքի՝ սակագների որոշում՝ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը կարգավորման յուրաքանչյուր ցիկլում ամբողջությամբ փոխհատուցելու նպատակով։ Ընդ որում, Հայաստանի գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատվել է 2004թ.-ին և մինչև օրս չի փոփոխվել։
Ներկայում գազամատակարարման համակարգում անհրաժեշտություն է առաջացել կիրառվող «cost based» մեխանիզմի հետ միաժամանակ ներդնել խթանիչ կարգավորման գործիքակազմ, որը հնարավորություն է ընձեռելու որոշակի ժամակահատվածներում ունենալ ծախսերի և կորուստների կրճատում՝ միաժամանակ խթանելով համակարգում անհրաժեշտ ներդրումների իրականացմանը։
Նախագծով նախատեսվում է գազամատակարարման համակարգում ներդնել խթանիչ սակագնային կարգավորումներ՝ պայմաններ ստեղծելով նաև համակարգում անհրաժեշտ ներդրումների իրականացման համար։ Նախագծով 2020 թվականից սկսած՝ գազամատակարարման համակարգի ընկերությունների համար ամրագրվելու է 10-ամյա ժամանակահատված, որը բաժանվելու է 2 հնգամյա ժամանակահատվածների։ Հնգամյա ժամանակահատվածների ընթացքում տարեկան կտրվածքով չեն վերանայվելու ընկերության շահագործման և պահպանման ծախսերը, կորուստների թույլատրելի մեծությունը՝ յուրաքաչյուր ժամանակահատվածի ավարտին սահմանելով թիրախային ցուցանիշներ, ինչպես նաև ամրագրելով անհրաժեշտ ներդրումների ծավալը: Այս մոտեցումը խթան է հանդիսանալու, որպեսզի ընկերությունները յուրաքանչյուր 5-ամյա ժամանակահատվածում հնարավորինս արագ հասնեն ծախսերի օպտիմալացման և կորուստների կրճատման՝ այդ ընթացքում ստանալով լրացուցիչ օգուտներ, իսկ 5-ամյա ժամանակահատվածի ավարտին հաջորդող տարվա սակագներում արդեն իսկ հաշվի կառնվեն բարելավված ցուցանիշները՝ դրական ազդեցություն ունենալով սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա:
Դիտումներ 443
Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: