Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախատեսվում է կրճատել կառավարման համակարգում ծառայողական ավտոմեքենաների թիվը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:48 , 17 Մայիս 2018

Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին՝ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությանը տրամադրելու նպատակով: Համապատասխան տրանսպորտային միջոցները գործակալությանը հնարավորություն կտան տեղերում մարզերում տեղակայված բժշկական կազմակերպություններում մշտադիտարկում, դիտարկում, ուսումնասիրություններ, տեղերում փորձագիտություն իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարման համակարգում ծառայողական ավտոմեքենաների հարցին և, դիմելով ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, նշել է, որ պետք է գույքագրել ծառայողական ավտոմեքենաները և նրանց ծախսը՝ հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր իրականացնել:

Արարատ Միրզոյանը նշել է, որ պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ինչը բյուջետային ծախսերի եղած միջոցների վատնում է: «Տեղեկության համար ուզում եմ ասել, որ առաջին փոխվարչապետի գրասենյակին հատկացված էր հինգ մեքենա, բնականաբար, մենք հրաժարվել ենք երեքից, երկուսի նպատակահարմարությունը դեռ կքննարկենք: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է գրասենյակի համար նախատեսված չորս մեքենաներից երկուսից: Ես առաջարկում եմ մյուս նախարարներին այս մոտեցմամբ վերանայել նախարարությունների տրամադրության տակ եղած սպասարկող ծառայողական մեքենաների ամբողջ պարկը, մոտեցումները»,-ասել է առաջին փոխվարչապետը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ կառավարության անդամների ուշադրությունն է հրավիրել գործուղումների հարցի վրա: «Խնդրում եմ ուշադրություն դարձնել, թեկուզ նախարարությունների հետ աշխատել և ուսումնասիրել գործուղումների հարցը, որովհետև իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբեմն դրանք վերածվում են տուրիստական շրջագայությունների»,-նշել է նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ատեստավորվում են

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…