Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախատեսվում է խթանել տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացումը և ավանդական այգիների հիմնումը

Վերադարձ լուրերի բաժին

16:38 , 30 Ապրիլ 2020

Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրում: Փոփոխություններ կատարելը պայմանավորված է 3 նպատակային ուղղություն խթանելու՝ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ինչպես նաև ավանդական այգու հիմնման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

2019 թ. ընթացքում ծրագրի շրջանակում տրամադրվել է 8841 միավոր վարկ՝ շուրջ 36.2 մլրդ դրամ գումարով, իսկ միայն 2020 թ. առաջին եռամսյակում՝ 1638 միավոր վարկ՝ շուրջ 6.7 մլրդ դրամ գումարով։ Ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման և ավանդական այգիների հիմնման համար վարկերի գումարի վերին շեմի ցածր լինելու հանգամանքով։

Առաջարկվում է, մասնավորապես, նպատակային նոր ուղղությունների՝ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ավանդական այգիների հիմնան համար տրամադրվող վարկի գումարի վերին շեմի բարձրացման (մինչև 50 մլն դրամ) միջոցով ընդլայնել ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցող տնտեսավարողների շրջանակը:

gov_NIkol_Pashinyan_47I7613

Կառավարության ղեկավարը նշել է, որ փոփոխություններն արվել են գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ գյուղերից, համայնքներից ստացված արձագանքների հիման վրա: «Մոտավորապես 10 օր առաջ մենք հանդիպում ենք ունեցել մարզպետների հետ: Նրանք ներկայացրեցին այդ առաջարկները, որոնց 90 տոկոսն ընդունեցինք և դարձրեցինք որոշում: Հույս ունենք, որ սա մեր գյուղացիական տնտեսությունների համար շատ լավ ազդակ կլինի, և նրանք ներգրավված կզգան նաև իրենց գործունեության դաշտը կարգավորելու և որոշումներ կայացնելու առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի նաև տնկարանների սերտիֆիկացման հետ կապված փոփոխությունը:

Tigran_Khachatryan_47I7770
Վարչապետը նշել է, որ տնկարանային տնտեսությունները զարգացնելու անհրաժեշտությունը ներկայացված առաջարկներից է, որի հետ կառավարությունը համաձայն է: «Այստեղ կա միայն մեկ հարց՝ այդ տնկիների որակի և սերտիֆիկացման հետ կապված: Ցավոք, այսօր կան բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները տնկի են առնում և 3, 4 կամ 5 տարի հետո արձանագրում, որ այդ տնկին չունի այն որակը, որն իրենք ակնկալել են»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա համար, նախքան ծրագիրը գործարկելը, անհրաժեշտ է ստեղծել տնկիների որակի սերտիֆիկացման համակարգ:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: