Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիա. ԿԲ նախագահ

Վերադարձ լուրերի բաժին

Պետական բյուջեի հիմքում դրված սցենարով՝ 2021 թվականի համար նախանշվել է ՀՆԱ-ի իրական աճի 4.8 տոկոս մակարդակ՝ հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Ըստ նրա՝ այն առաջարկի տեսանկյունից կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերի աճում, իսկ համախառն պահանջարկը ևս կվերականգնվի՝ պայմանավորված թե՛ ներքին սպառողական և թե՛ ներդրումային ծախսերով, ինչպես նաև արտաքին պահանջարկի որոշակի վերականգնմամբ։

«2020 թվականի ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը կհաջորդի 2021 թվականի որոշակի զսպող քաղաքականության իրականացումը՝ առաջնորդվելով միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման սկզբունքով: Ինչպես համավարակի, ռազմական դրության հետևանքների, այնպես էլ 2020 թվականի պետական կապիտալ ներդրումների թերակատարումների ազդեցությամբ՝ կդիտվի ներուժային համախառն ներքին արդյունքի որոշակի կորուստ»,- ասաց Գալստյանը՝ նշելով, որ 2021 թվականի համար կարևորում են ներուժային տնտեսական աճի արագացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ապահովումը:

ԿԲ նախագահն ընդգծեց, որ մակրոտնտեսական կայունությանը նպաստելու նպատակով 2021 թվականին նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիա՝ ևս մեկ տարի օգտագործելով հարկաբյուջետային կանոնների համակարգով նախատեսված բացառիկ դեպքի կարգավորումը:

«Նշված քաղաքականության ներքո գնահատվում է, որ 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով՝ փոքր զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա»,- ասաց Գալստյանը՝ ասելով, որ ԿԲ-ն բյուջեի սահուն կոնսոլիդացիան համարում է մակրոտնտեսական առումով խելամիտ: Ըստ Գալստյանի՝ 2021 թվականին տնտեսության վերականգնմանն ու ստվերի կրճատմանն ուղղված վարչարարության շարունակական իրականացման արդյունքում գնահատվում է, որ 2021-ին հարկերը ՀՆԱ-ում կաճեն 0.6 տոկոսային կետով, իսկ պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն:

ԿԲ նախագահը նաև ասաց, որ 2021 թվականի զսպող հարկաբյուջետային քաղաքականությունն արտահայտվելու է պետական ծախսերի ոլորտում՝ ընդ որում ՀՆԱ-ում ծախսերի նվազումը պայմանավորված է և ընթացիկ, և կապիտալ ծախսերի ՀՆԱ-ում տեսակարար կշիռների նվազմամբ։

«Կապիտալ ծախսերի առումով կարևոր ենք համարում միջնաժամկետ հատվածում հարկաբյուջետային կանոնի շրջանակում դրանց ծավալների ավելացումը, ինչպես նաև կապտալ ներդրումների արդյունավետության կատարողականի կատարումը որպես արդյունավետ ու առողջ աճի ապահովման գնահատական»,- ասաց նա:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ճշգրտված ծրագրային ցուցանիշը գերակատարվել է շուրջ 59 մլրդ դրամով

Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):

Քաղաքացիները ԿԲ-ում կարող են փոխանակել հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները

ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: