Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը

Վերադարձ լուրերի բաժին

14:25 , 07 Մայիս 2020

Գործադիրը մայիսի 7-ի նիստում լրացումներ և փոփոխություններ է իրականացրել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը, ապահովել համայնքային ու պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը: Հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում իրականացված համայնքների ճանապարհների նորոգման և հիմնանորոգման աշխատանքների որակը և կարևորելով ճանապարհաշինության որակի ապահովումը, ինչպես նաև պետական և համայնքային միջոցների արդյունավետ օգտագործումը՝ առաջարկվում է գնման գործընթացները կազմակերպել համապատասխան մարզպետարանների կողմից՝ համապատասխան համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով COVID 19-ի վիրուսի տարածման վտանգի կանխարգելման նպատակով արտակարգ իրավիճակը, առաջարկվում է համապատասխան որոշմամբ սահմանված սուբվենցիայի փաթեթների ներկայացման վերջնաժամկետները երկարաձգել: Մասնավորապես՝ համայնքները 2020թ. սուբվենցիայի ամբողջական փաթեթները կներկայացնեն մարզպետարաններ մինչև մայիսի 26-ը, մարզպետարանները ամբողջական փաթեթները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն կներկայացնեն մինչև հունիսի 1-ը, հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը կքննարկվեն մինչև հուլիսի 20-ը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ խոսքը սուբվենցիոն ծրագրերի գնումների գործընթացն ավելի խոշոր լոտերով իրականացնելու մասին է: «Փորձել ենք գտնել մի ինչ-որ տրամաբանական շրջանակ, որի սահմաններում այս գնումները պետք է իրականացվեն միասնական ձևաչափով մարզպետարանների կողմից: Կարծում եմ՝ սա էականորեն կբարելավի ճանապարհաշինարարական աշխատանքների որակը»,-ասել է փոխվարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: