Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախատեսվող փոփոխություններ շնորհիվ Երևանի բյուջեն զգալիորեն կավելանա

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանում գույքահարկի սպասվող փոփոխությունների իրականացման արդյունքում նախատեսվում է, որ Երևանի բյուջեն կհամալրիվ հավելյալ եկամուտով՝ պայմանական 45-50 մլրդ դրամով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Պապիկյանն այդ մասին ասաց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հարցին:

«Գույքահարկի մասին օրենքի փոփոխություններ են կատարվում: Այս փոփոխություններն էականորեն, զգալիորեն փոխելու են թե Երևանի հնարավորությունները, թե համայնքների: Մասնավորապես ենթադրվում է, որ Երևան քաղաքի բյուջեն կարող է համալրվել 45-50 մլրդ դրամ հավելյալ եկամտով»,-ասաց Պապիկյանն ու նշեց՝ դա պայմանական թիվ է, սակայն որպեսզի հասկանալի լինի, թե ինչ հնարավորությունների մասն է խոսքը:

Նա նկատեց, որ հիմնական այն առանձնատները, վիլաներն ու պալատները, որոնք այդ հարկման հիմնական բեռի տակ են ընկնելու, գտնվում են Երևանում: Եվ այս հատվածի հարկերի ավելացումը նախարարը համարում է արդարացի: «Եվ Երևանի բյուջեի ընդլայնմանը զուգընթաց վերնայման ենթակա կլինեն քաղաքին տրվող դոտացիայի չափը և այլ համայնքների համաչափ զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցները»,-ասաց նախարարը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը վերսկսում է աշխատանքը

Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։

Աշխատանքի վարձատրությունը պետական մարմիններում՝ ներառյալ պարգևավճարները

Պարզաբանում է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: