Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախատեսված է ավելացնել ռազմարդյունաբերության բյուջետային հատկացումները

Վերադարձ լուրերի բաժին

13:25 , 15 Նոյեմբեր 2019

Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում 2020 թ. պետական բյուջեի նախագծով հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են: Այդ մասին Հայաստանի 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի նիստում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Հայաստանը բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական արտադրող և արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020 թ. պետական բյուջեով նախատեսված է նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ: 2020 թ. բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122%-ով՝ հասնելով շուրջ 6.3 մլրդ դրամի, որի մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, մյուս մասն արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները և հայկական արտադրանքներով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները»,- ասաց Արշակյանը: ԱԺ լիագումար նիստերում բյուջեի քննարկումը մեկնարկել է նոյեմբերի 13-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան

Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ավանդ «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով՝ հեռահար եղանակով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: