Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախազգուշացում՝ տուգանքի փոխարեն. ՏԶՆ նախարարությունն առաջարկում է մեղմացնել հարկատուների պատիժը՝ նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների ժամանակ

Վերադարձ լուրերի բաժին

10:39 , 21 Փետրվար 2018

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հեղինակը ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է։

Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը, մասնավորապես առաջարկվում է`

Փոփոխել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1-րդ հոդվածի 2-րդ մասը և 170.3 հոդվածը: Հստակեցնել նշյալ հոդվածներով սահմանված տուգանքների նշանակման դեպքերը;

Որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտում՝ հարկատուների նկատմամբ որպես վերոհիշյալ հոդվածներով սահմանված վարչական տույժի առաջին կիրառում սահմանել «նախազգուշացում» վարչական տուգանքը:

Նախագիծը e-draft.am-ում տեղադրվել է 2018 թվականի փետրվարի 12-ին և հանրային քննարկման առարկա է լինելու մինչև փետրվարի 28-ը։ Այս պահի դրությամբ, նախագծի վերաբերյալ 2 առաջարկներոջ հանդես է եկել միայն «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը։ Առաջարկներն ընդունվել են ի գիտություն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ըստ վարչական շրջանների (գծապատկեր, աղյուսակ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական (ընթացիկ) արդյունքները՝ 475 տեղամասերի հաշվարկով։

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։