Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախագահ Սարգսյանի հրավերով առաջիկաում Հայաստան կժամանի Սիմենս ընկերության ղեկավարությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:02 , 16 Փետրվար 2019

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 15-ին Մյունխենում հանդիպել է խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ։

B4b.am- ին տեղեկացրին նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ հանդիպմանը զրուցակիցները խոսել են համագործակցության, Հայաստանում «Սիմենս»-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։ Նախագահ Արմեն Սարգսյանը և Ռոլանդ Բուշն անդրադարձել են արհեստական բանականության մշակման ոլորտում համագործակցելու հեռանկարներին՝ նախանշելով հնարավոր փոխգործակցության ուղղությունները։

«Մեծ կարողություններ կան արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական նոու հաուի ոլորտներում։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ կարող ենք մտածել ավելին անելու մասին։ Աշխարհում արհեստական բանականության մասնագետների մեծ կարիք կա, և սա լավ հնարավորություն է»,- ասել է Ռոլանդ Բուշը։ Նա նախագահ Սարգսյանի հրավերով առաջիկայում կայցելի Հայաստան։

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. «Հիանալի հանդիպում ունեցանք և լավատեսորեն ենք տրամադրված հնարավոր համագործակցության ապագայի վերաբերյալ»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: