Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախագահը ստորագրել է ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու հրամանագրերը

Վերադարձ լուրերի բաժին

08:58 , 03 Հոկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։ Այս մասին տեղեկացնում  ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատաքից ազատվել են

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը,

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը,

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը,

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը,

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը։

Հիշեցնենք, որ երեկ որ երեկոյան տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր աշխատակազմին հրահանգել է պատրաստել ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումներ: Փաշինյանը տեղում ստորագրեց այդ կուսակցությունները ներկայացնող նախարարների և մարզպետների աշխատանքից ազատման որոշումները:

«Այսօր մենք պետք է խոսենք Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի և դրա լուծումների մասին: Երեկ և այսօր, հապճեպ կերպով ՀՀԿ-ական Ծառուկյան դաշինք և ՀՅԴ պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Եվ, այո, այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն` հայ ժողովրդի նկատմամբ: Եվ ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման որոշում ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներն ու մարզպետներն աշխատանքից ազատվելու են: Եվ նրանք, ըստ էության, այս պահից համարվում են ազատված»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կշարունակի աշխատանքը իր պաշտոնում։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 19։30-ին իրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեց Ազգային ժողովի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 67 կողմ ձայնով, նախաձեռնության հեղինակ ՀՀԿ-ից բացի՝ կողմ քվեարկեցին նաև ՀՅԴ-ն և Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորները։ Ըստ ԵԼՔ դաշինքի պատգամավորների՝ օրինագծի իրական նպատակը ԱԺ-ն լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գործընթացը խոչընդոտելն է։

Նշենք, որ մինչ այդ՝ վարչապետի հայտարարությունից րոպեներ առաջ, ՀՅԴ-ն հայտարարել էր, որ հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Գիտություն-բիզնես» ժամանակակից պարադիգմը կամ ինչպե՞ս են մեր օրերում խոշոր կորպորացիաները նպաստում գիտության զարգացմանը

Այսօր կարիք կա վերաիմաստավորելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում, բարելավելու/ձևավորելու համապատասխան էկոհամակարգը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։

Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Կքննարկվեն նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն ու մի շարք այլ նախագծեր: