Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախագահը նոր նախարարներ է նշանակել

Վերադարձ լուրերի բաժին

01:45 , 02 Հունիս 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել: Այդ մասին հայտնեց նախագահի մամուլի գրասենյակը:
ՀՀ նախագահի հրամանագրով Էրիկ Գրիգորյանն ազատվել է բնապահպանության նախարարի պաշտոնից ու նշանակվել շրջակա միջավայրի նախարար: Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից: Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից: Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից: Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատվելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից:

Օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ կառավարությունը բաղկացած է հետևյալ նախարարություններից` արտաքին գործերի նախարարություն, պաշտպանության նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, արդարադատության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, շրջակա միջավայրի նախարարություն, առողջապահության նախարարություն, ֆինանսների նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Այս պահին Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ քննարկում է նաև համայնքների աջակցության ծրագիր:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար: