Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն

Վերադարձ լուրերի բաժին

23:11 , 18 Հունիս 2019

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կազմած համակարգման խմբի անդամների Կարեն Իսրայելյանի, Կարեն Միրզոյանի, Հովիկ Հախինյանի, Անահիտ Մանուկյանի, Արփի Թագոյանի, Սպարտակ Պողոսյանի, Սեդա Մատինյանի, Միքայել Սարաֆյանի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքով ընդունվել է հայտարարություն: Այս մասին հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Հայտարարության հեղինակները նշում են՝ «Օրենքով պարտադիր «Նաիրիտ» գործարանի սնանկացման գործընթացով հունիսի 25-ին նախատեսված աճուրդի իրականացման նախապայման է հանդիսանում գործարանի արտադրական և ենթակառուցվածքների մասի ամբողջական վերագործարկման համար բիզնես ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարիչի, այլ նաև ՀՀ կառավարության կողմից: Նման բիզնես ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում կհրավիրվեն նաև համակարգման խմբի մասնակիցները իրենց կարծիքները ներկայացնելու համար: Սա հնարավորություն է տալու բացառել գործարանի մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը:

Խմբի անդամները բարձր են գնահատում «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ կառավարության մոտեցումները և վստահություն ու աջակցություն են հայտնում կառավարությանը գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննչական կոմիտեն պարզաբանել է անիմացիոն հոլովակի թողարկումը

Ըստ կոմիտեի՝ հրապարակվել է հոլովակի նախական տարբերակը:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է օգոստոսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տեղեկագիրը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը

Պարզապես Բանկի հաճախորդները պետք է ուղարկեն ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարը` Viber, WhatsApp մեսենջերով: