Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նազարբաևը մրսածության պատճառով չեղարկել է Հայաստան կատարելիք այցը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

19:22 , 11 Հոկտեմբեր 2016

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով չեղարկել է Հայաստան կատարելիք այցը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Գործակալությունը այս փաստն անսովոր է համարում, քանի որ Նազարբաևի աշխատակազմը հազվադեպ է տեղեկություններ հրապարակում 76-ամյա նախագահի առողջական վիճակի վերաբերյալ, որը միշտ գաղտնի է պահվում։

Որոշ քաղաքագետներ, այդ թվում՝ ղազախ քաղաքական վերլուծաբան Աիդոս Սարյըմը, կարծում են, որ այնպիսի տպավորություն է, թե նա այդկերպ խուսափում է Հայաստան այցելությունից, ուր պետք է ժամաներ հոկտեմբերի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։

Reuters-ը գրում է, Աստանայի և Երևանի հարաբերությունները ապրիլյան պատերազմից հետո բավական լարված են։ Ղազախստանի պնդմամբ՝ ԵՏՄ-ի նիստը Երևանից տեղափոխվել էր, այնինչ այն պետք է տեղի ունենար Երևանում։

Այնուհետև գործակալությունը հիշեցնում է Ադրբեջանի և Ղազախստանի սերտ հարաբերությունների մասին, որոնք երկուսն էլ թյուրքախոս երկրներ են, բնակչությունը՝ գերազանցապես մուսուլման։ Բացի այդ՝ երկու երկրներն ունեն առևտրային սերտ կապեր։

Reuters-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 13-ին Երևանում պետք է տեղի ունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նուրսուլթան Նազարբաևը չեղյալ է հայտարարել նաև հոկտեմբերի 12-ին նախատեսված այցն Ադրբեջան:

«Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցն Ադրբեջան, որը նախատեսված է հոկտեմբերի 12-ին, չեղյալ է համարվել Ղազախստանի առաջնորդի մրսածության հետևանքով: Երկրի ղեկավարը այժմ բուժման փուլում է»,- հայտնել էր աղբյուրը:

ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը

Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:

2021թ. համար ԱՊՀ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը

Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին:

ՀՀ-ն մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում.

Վարչապետը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: