Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՅՈՒՆԻՍՏՐԻՄ–ը գործարկել է ցանկացած բանկի քարտով դրամական փոխանցումներ իրականացնելու մոբայլ հավելված (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

17:13 , 06 Դեկտեմբեր 2017

ՅՈՒՆԻՍՏՐԻՄ Փոխանցումներ մոբայլ հավելվածի միջոցով կարելի է արագ և շատ հարմար իրականացնել դրամական փոխանցումներ իրական ժամանակի ռեժիմով դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, Վրաստան և այլ երկրներ` ցանկացած բանկի VISA, Mastercard/Maestro, ՄԻՐ քարտերի միջոցով: Գումարը կտրամադրվի կանխիկ ՅՈՒՆԻՍՏՐԻՄ դրամական փոխանցումների միջազգային վճարային համակարգի գրասենյակներում:

ՅՈՒՆԻՍՏՐԻՄ Փոխանցումներ հավելվածի նպատակն է առավելագույնս պարզեցնել բանկային քարտերով ՅՈՒՆԻՍՏՐԻՄ համակարգի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների գործընթացը: Հավելվածը հնարավորություն է տալիս պահպանելու մի քանի բանկային քարտերի տվյալներ, ձևավորել փոխանցումները ստացողների ցուցակը, ծանոթանալ գործարքների պատմությանը և հետևել կատարված փոխանցումների կարգավիճակին։ Փոխանցման կատարման մասին օգտատերը տեղեկանում է push ծանուցման միջոցով։

«Հավելվածը մշակելիս, ձգտել ենք հաշվի առնել ֆինանսական ոլորտի հիմնական միտումները և ստեղծել հաճախորդի համար առավել հարմար և անվտանգ հավելված: Օգտատերերը կարող են ավտորիզացիա կատարել մատնահետքի միջոցով, ինչպես նաև նրանց համար հասանելի են այլ ժամանակակից ծառայություններ, այդ թվում` գեոլոկացիայի ծառայությունը, որը ցույց է տալիս ՅՈՒՆԻՍՏՐԻՄ–ի մոտակա գրասենյակները, որտեղ կարելի է ստանալ փոխանցումը: Հավելվածի ինտերֆեյսը հասանելի է ռուսերեն և անգլեներով լեզուներով: Այն ՅՈՒՆԻՍՏՐԻՄ կայքում առկա առցանց փոխանցումների զարգացման շարունակությունն է»,– նշել է «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» բանկի Վարչության նախագահ Կիրիլ Պալչունը։

Մոբյալ հավելվածը ՅՈՒՆԻՍՏՐԻՄ առցանց ծառայության զարգացման հերթական քայլն է` ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը: Հավելվածի միջոցով փոխանցումներ հնարավոր է կատարել դեպի 23 երկրներ։ Փոխանցված գումարը կարելի է ստանալ ՅՈՒՆԻՍՏՐԻՄ–ի կամ տվյալ երկրում գործող գործընկերների գրասենյակներում փոխանցումից անմիջապես հետո։

Հետագայում նախատեսվում է ավելացնել երկրների ցանկը և համալրել հավելվածի գործառույթներն այն ծառայություններով, որոնք պահանջված կլինեն հաճախորդների կողմից:
Մոբայլ հավելվածը հասանելի է App Store–ում և Google Play Market–ում։

screen_1 screen_2 screen_3 screen_4 screen_5

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։