Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիստրիմ բանկի կապիտալը գերազանցել է 1 մլրդ ռուբլին

Վերադարձ լուրերի բաժին

13:35 , 07 Հունիս 2018

2018 թվականի մայիսի 1–ի դրությամբ, Յունիստրիմ բանկի կապիտալը կազմել է ավելի քան 1 մլրդ ռուբլի: Н1.0 կապիտալի բավարարության նորմատիվը կազմել է 20,93% (նվազագույն ընդունելի ցուցանիշը` 8%), Н2 ակնթարթային լիկվիդայնության նորմատիվը կազմել է 94,43% (նվազագույն ընդունելի ցուցանիշը`15%), Н3 ընթացիկ լիկվիդայնության նորմատիվը կազմել է 116,04% (նվազագույն ընդունելի ցուցանիշը` 50%)։ Ոչ պակաս, քան 1 մլրդ ռուբլու չափով կապիտալի առկայությունը պարտադիր պահանջ է բանկի կողմից ունիվերսալ արտոնագիր ստանալու համար` «Բանկերի և բանկային գործունեության» Ռուսաստանի Դաշնության 395-1 օրենքի համաձայն:

Դեպի ԱՊՀ երկրներ Յունիստրիմ միջազգային վճարային համակարգով 2018թ.-ի առաջին եռամսյակում կատարված դրամական փոխանցումների ծավալն աճել է 12%-ով։ Ռուսաստանի ենտրոնական բանկի տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում Յունիստրիմի բաժնեմասը Ռուսաստանից կատարված անդրսահմանային փոխանցումների մասով կազմել է 30% (այդ թվում` ԱՊՀ երկրներ` 29%)։ Առավել նշանակալի ուղղությունների թվում ծավալների առավելագույն աճ է նշվում դեպի ԱՊՀ երկրներ և Վրաստան` Հայաստան (+21%), Վրաստան (+19%), Ղրղըզստան (+14%), ինչպես նաև` Սլովակիա (+38%), Վիետնամ (+20%), Ֆիլիպիններ (+16%)։ Բանկի շահույթն ըստ 2018 թվականի առաջին եռամսյակի հաշվետվության տվյալների գերազանցել է 50.6 մլն ռուբլի։

«Ունիվերսալ արտոնագիրն անհրաժեշտ է Յունիստրիմ բանկի և վճարային համակարգի հետագա հաջող զարգացման համար։ Դա թույլ է տալիս բարձրորակ ծառայություններ մատուցել բոլոր ուղղություններով և ստեղծել լավագույն շուկայական փորձին համապատասխան նոր պրոդուկտներ»,– նշել է Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կիրիլ Պալչունը։

«Ղեկավարության հաջող աշխատանքի շնորհիվ, Յունիստրիմը զգալի ֆինանսական արդյունքներ է գրանցել 2017թ.-ին և շարունակում է դրանք ցույց տալ այս տարի ևս։ Այսպես, կապիտալի շահութաբերությունը 2018թ.-ի մայիսի 1–ի դրությամբ կազմել է 15.73%։ Հաշվի առնելով դա` մենք մայիսին որոշում ենք կայացրել ավարտին հասցնել bանկի կապիտալացումը` ունիվերսալ արտոնաֆրի պահանջներին համապատասխանելու և հետագա արդյունավետ զարգացումն ապահովելու նպատակով»,– եզրափակել է Յունիստրիմ բանկի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

Յունիստրիմն ակտիվ զարգացնում է սպասարկման սեփական ցանցը Ռուսաստանում։ Այսպես, բանկի սպասարկման կետերի քանակն ավելացել է 35-ով և կազմել է 314։ Այս տարի Յունիստրիմ փոխանցումները հասանելի են դարձել «ՍՎՅԱԶՆՈՅ» ցանցում («Սվյազնոյ Լոգիստիկա» ԲԸ)։ Դրանք ավելի քան 2800 հարմարավետ սրահներ են Ռուսաստանի 1030 քաղաքաներում։ Յունիստրիմը նաև հաջողությամբ իրականացնում է դրամական փոխանցումների իրականացման համատեղ ծրագիր Tele2 ընկերության հետ:
Յունիստրիմ բանկի VISA–ի քարտերի թիվն աճել է գրեթե 5 անգամ` 2017թ.-ին գերազանցելով 100 000–ը։

Յունիստրիմի բիզնեսի զարգացման կարևոր ուղղություններից մեկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների հաշվարկադրամարկղային սպասարկումն է։ Բանկն առաջարկում է հաշվարկադրամարկղային սպասարկման ծառայությունների ամբողջական փաթեթ` հաշվի բացում, աշխատավարձային նախագծեր գրավիչ պայմաններով, բանկային արկղերի վարձակալություն, ինտերնետ բանկինգ, առևտրային և ինտերնետ էքվայրինգ, ինչպես նաև ինկասացիայի ծառայություններ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։