Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկում անհատական պահատուփեր կարելի է վարձակալել սկսած 2 250 ՀՀ դրամից

Վերադարձ լուրերի բաժին

15:57 , 08 Հոկտեմբեր 2018

Յունիբանկի հազարավոր հաճախորդներ արդեն իսկ գնահատել են անհատական պահատուփերի հարմարավետությունն ու ապահովածությունը: Անհատական պահատուփը ոսկերչական իրերի, կարևոր փաստաթղթերի կամ կանխիկ գումարի պահպանության ամենահարմար և ապահով տարբերակներից մեկն է:

Յունիբանկում անհատական պահատուփ կարելի է վարձակալել 7 օրից մինչև 1 տարի ժամկետով: Վարձակալման Ճկուն ժամկետները պայմանավորված են հաճախորդների ցանկությամբ: Հաճախորդը կարող է այն վարձակալել կարճ ժամկետով` մեկնելով գործուղման կամ ճամփորդության, կամ էլ` երկարաժամկետ, մշտապես օգտվելով ծառայությունից:

Բանկն առաջարկում է երեք չափսի պահատուփեր` 110x220x480 մմ, 200x220x480 մմ և 200x450x480 մմ: Պահատուփերի վարձույթի գինը մատչելի է բնակչության ամենալայն շրջանակին: Մինչև 31.10.2018թ.-ը Յունիբանկի չորս մասնաճյուղերում` «Աճառյան», «Կենտրոն», «Գարեգին Նժդեհ» և «Գյումրի» պահատուփեր կարել կլինի վարձակալել 50% զեղչով` սկսած 2 250 ՀՀ դրամից մինչև 22 500 ՀՀ դրամ:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի հնարավորինս շատ հաճախորդներ տեղեկացված լինեն անհատական պահատուփերի վարձակալման ծառայության մասին, – նշում է Յունիբանկի կոմերցիոն բիզնեսի զարգացման ղեկավար Գառնիկ Սարգսյանը: – Կա կարծրատիպ թե անհատական բանկային պահատուփը շքեղություն է: Իրականում դա բավականին մատչելի և հարմար տարբերակ է թանկարժեք իրերի պահպանման համար: Մեր ակցիայի շրջանակներում հաճախորդները կարող են վարձակալել պահատուփը կես գնով և համոզվել թե որքան հարմար և ապահով է այս ծառայությունը»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 98.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.1 մլն ԱՄՆ դոլար: