Invalid username or password
Յունիբանկում ձեռներեցների համար մեկնարկել է ակցիա, որի շրջանակներում կարելի է կատարել SWIFT միջազգային դրամական փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով: Ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդները:
«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է ՝
երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով,
առաջին երեք ամսվա ընթացքում SWIFT փոխանցումների իրականացում անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով,
անհատական փոխարժեքների տրամադրում փոխարկման ժամանակ:
Փաթեթի արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ տարեկան:
Հաջորդ առաջարկն ուղղված է Յունիբանկի վարկառուներին: «Լոյալ հաճախորդ» փաթեթը ներառում է՝
անվճար SWIFT փոխանցումներ,
անհատական փոխարժեքների տրամադրում փոխարկման ժամանակ:
SWIFT փոխանցումներն իրականացվում են դիմելու օրը: Ակցիան կտևի մինչև տարեվերջ:
«Մեր ակցիան միտված է Հայաստանում բիզնեսին աջակցելուն և արտաքին տնտեսական գործունեության խթանմանը: Կատարելով Swift փոխանցումներն անվճար կամ իջեցված սակագներով ձեռներեցները կարող են տնտեսած գումարն ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը», – նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:
SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով, Յունիբանկը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝ Raiffaisen Bank International AG (Ավստրիա), Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան):
Դիտումներ 185
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:
Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: