Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկն առաջարկում է «Ճկուն» ավանդ` համալրման և ցանկացած պահին արժույթի փոխարկման հնարավորությամբ

Վերադարձ լուրերի բաժին

10:33 , 22 Հոկտեմբեր 2018

Յուրաքանչյուր ավանդատու ձգտում է ընտրել այնպիսի ավանդ, որը կհամադրի բարձր եկամտաբերություն, վստահություն և լրացուցիչ արտոնություններ: Չէ՞ որ բանկային ավանդը ոչ միայն խնայողությունները պահպանելու, այլ նաև դրանք բազմապատկելու լավ տարբերակ: 2018թ.-ի հուլիսի վերջին Հայաստանում ավանդների ընդհանուր ծավալը հասավ ռեկորդային մակարդակի և կազմեց 2.7 տրիլիոն դրամ:

Փնտրելով գումարը ներդնելու ամենաշահավետ տարբերակը` մեկը նախընտրում է բարձր տոկոսադրույքը, մյուսը նախապատվությունը տալիս է համալրման կամ հետ կանչման հնարավորությանը` առանց եկամուտը կորցնելու: Շատ հաճախորդներ հետաքրքրված են ավանդի արժույթը փոխարկելու հնարավորությամբ: Յունիբանկը միավորել է այս բոլոր առավելությունները մեկ ավանդում: «Ճկուն» ավանդի պայմանները համապատասխանում են անվանմանը: Ավանդը հնարավորություն է տալիս`

· ցանկացած պահի կատարել արժույթի փոխարկում /ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո/` տոկոսների պահպանման հնարավորությամբ,

· կատարել ավանդի գումարի համալրում առանց սահմանափակման,

· կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական հետ կանչում սկսած 91-րդ օրվանից` տոկոսների պահպանման հնարավորությամբ:

Թվարկված առավելությունների հետ մեկտեղ առաջարկվում է բարձր տոկոսադրույք` մինչև 8% տարեկան:

«Ուսումնասիրելով մեր ավանդատուների պահանջմունքները, մենք որոշեցինք առաջարկել յուրահատուկ ավանդ, որն իր մեջ կպարունակի մի քանի ավանդների արտոնություններ և հնարավորություն կընձեռի հաճախորդին ճկուն կերպով կառավարել իր խնայողությունները: Այս ավանդն առավալեգույնս բավարարում է ավանդատուների բոլոր պահանջներին», – նշեց Յունիբանկի Կոմիսիոն բիզնեսի զարգացման վարչության պետ Գառնիկ Սարգսյանը:

Գրավիչ պայմանների և բանկի հանդեպ բարձր վստահության շնորհիվ, Յունիբանկի ավանդները ամենապահանջվածներից են շուկայում: 2018թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը գերազանցել է 137.4 մլրդ ՀՀ դրամը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: