Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկն առաջարկում է բնակարանների ձեռքբերման վարկ՝ 0% կանխավճարով

Վերադարձ լուրերի բաժին

09:45 , 05 Հոկտեմբեր 2017

Յունիբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր առաջնային և երկրորդային շուկայում բնակելի կամ բիզնես անշարժ գույքի ձեռքբերման համար` առանց կանխավճարի: Փոխարենը վարկառուն գրավադրում է լրացուցիչ անշարժ գույք: «Դասական առանց կանխավճարի» վարկի առավելագույն գումարը կազմում է 150 000 ԱՄՆ, ժամկետը` 20 տարի, իսկ տոկոսադրույքը` սկսած 11.7% տարեկան:

Հաշվի առնելով առանց կանխավճարի հիփոթեքային վարկերի հանդեպ բնակչության մեծ պահանջարկը, Յունիբանկը հայտարարում է նաև հատուկ ակցիա, որի շրջանակներում կարելի է ձեռքբերել բնակարաններ ք. Երևան, Լվովյան 14 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարանային շենքում արտոնյալ պայմաններով: Մասնավորապես, կանխավճարը կազմում է 0%, տոկոսադրույքը` 9.5% տարեկան, ժամկետը` մինչև 20 տարի:

«Բնակչության պահանջմունքների ուսումնասիրության նպատակով մեր կողմից պարբերաբար իրականացվում են շուկայի հետազոտություններ, որոնց արդյունքում բանկում մշակվում են համապատասխան գործիքներ: Առանց կանխավճարի վարկի առկայությունը հիփոթեքային վարկերն առավել մատչելի է դարձնում բնակչության լայն զանգվածի համար, որն ունի կայուն եկամուտ, սակայն չունի բավարար խնայողություններ բնակարան ձեռքբերելիս կանխավճար կատարելու համար: Այս վարկը նախատեսված է հենց այս հաճախորդների համար: Ծառայությունների առաջարկման այս ճկուն մոտեցման շնորհիվ Յունիբանկը շարունակում է պահպանել իր դիրքերը հիփոթեքային վարկավորման շուկայում` հանդիսանալով առաջատարներից մեկը», – նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը 10 մլն.ԱՄն դոլարի պայմանագիր են կնքել

Ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը:

Ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ «Երևանի ՋԷԿ»-ում. կվերազինվի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը

Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 20 աշխատատեղ` 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Հանրապետությունում կսկսվի տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրություն

ՀՀ Արմավիրի մարզում գտնվող «Հայկական միրգ»-ի սեփականության իրավունքով հանձնված տարածքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կտրամադրվի «Նորատունկ» ՓԲԸ-ին