Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկն անհուսալի վարկերի տույժերի և տուգանքների զիջման ժամկետը երկարաձգել է մինչև տարվա վերջ

Վերադարձ լուրերի բաժին

15:54 , 02 Հոկտեմբեր 2018

Ընդառաջ գնալով ի հաճախորդների ցանկությանը, Յունիբանկը որոշում է կայացրել երկարաձգել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման գործընթացի վերջնաժամկետը: Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղմինչև 31.12.2018թ.: Որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:

Հաճախորդի կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց, ինչը հնարավորություն կտա հաճախորդին վերականգնելու իր վարկային պատմությունը:

«Հուլիսին մենք հայտարարեցինք ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների զիջման մասին և այդպիսով մեր հաճախորդներին ևս մեկ հնարավորություն տվեցինք կազմելու մարման նոր ժամանակացույց: Նոր  ժամանակացույցով վարկի մարումները պարտաչանաճ կատարելու դեպքում, այդ հաճախորդները հետագայում կարող են դիմել և ստանալ նոր վարկեր: Ի դեպ` թեև հարկային օրենսգրքի փոփոխությունները միայն ֆիզիկական անձանց վարկերի մասով են, մեկ անգամ ևս ցանկանում եմ հաստատել, որ Յունիբանկը վարկերի վերակառուցում և որոշակի զիջումներ իրականացնում է նաև անհատ ձեռներեցների և ՓՄՁ-ների համար՝ ցուցաբերելով լոյալ մոտեցում մեր բոլոր հաճախորդների նկատմամբ»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: