Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկի 10-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Վերադարձ լուրերի բաժին

13:25 , 24 Դեկտեմբեր 2019

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխեց $1 000 000 ծավալով պարտատոմսերի 10-րդ թողարկումը և այն ցուցակեց Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) երկրորդային (Bbond) ցուցակում: Ընդհանուր առմամբ ցուցակվել է 10 000 հատ պարտատոմս (UNIBBA) 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Ցուցակման պահից սկսած նշված պարտատոմսերով կարելի է կատարել հասցեական առևտուր և ռեպո գործարքներ: Այդ մասին տեղեկացրեց բանկի մամուլի ծառայությունը:

Յունիբանկի դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5,25%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

«Պարտատամսերի ընտրության հիմնական չափանիշները եկամտաբերությունն ու ապահովածությունն են: Մեր պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ, ինչի մասին վկայում է ժամկետից շուտ թողարկման ամբողջ ծավալի սպառումը: Հաճախորդները վստահում են Յունիբանկին` որպես Հայաստանի առաջատար մանրածախ բանկերից մեկին, որը մշտապես ձգտում է առաջարկել խնայողությունները ներդնելու եկամտաբեր տարբերակներ: Մեր պարտատոմսերի մեծ մասը ձեռք է բերվել անհատ հաճախորդների կողմից», – b4b.am-ին ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ) և թողարկման պայմանները հրապարակված են կայքի «Բաժնետերեր» բաժնի «Պարտատոմսեր» էջում: Տեղեկատու կենտրոն`010 59 55 55:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: