Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

Վերադարձ լուրերի բաժին

12:13 , 05 Հունիս 2019

Իր գործունեությունն է սկսել Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ԱՄՕ Բեռնային համալիրում: Նորաբաց մասնաճյուղը հնարավորություն կտա բարձրացնելու բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը, հատկապես` բեռնային համալիրում դրամարկղային և վճարահաշվարկային գործարքներ իրականացնող հաճախորդների համար:

«Նոր մասնաճյուղեր բացելով` մենք միշտ առաջնորդվել ենք բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով: Օդանավակայանի բեռնային համալիրում գործարքներ կատարող անձանց մոտ կար հստակ պահանջարկ` սպասարկվելու հենց տեղում, և մենք ապահովեցինք այդ հնարավորությունը», – նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

«Իսակով» մասնաճյուղը ֆիզիկական և իրավաբանական անձանց կտրամադրի բոլոր բանկային ծառայությունները, այդ թվում` վճարահաշվարկային սպասարկում, ավանդների ընդունում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, դրամական փոխանցումներ: Մասնաճյուղը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով:

Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են բանկոմատներ և վճարային տերմինալներ, որոնք աշխատելու են շուրջօրյա:
Յունիբանկը կշարունակի ընդլայնել մասնաճյուղային ցանցը` նոր սպասարկման կետեր բացելով ոչ միայն Երևանում, այլ նաև` մարզերում: Մինչև տարեվերջ նոր մասնաճյուղեր կբացվեն Արարատ, Մասիս և Ապարան քաղաքներում: Այժմ Յունիբանկի մասնաճյուղերի քանակը 49 է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4 տոկոսով

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.8 տոկոսային կետով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.5 տոկոսային կետով:

ՄԻՊ իրավասությունները սահմանափակ են`բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված. Թաթոյան

Նա ընդգծեց, որ Հայաստանում արտակարգ դրության ընթացքում 276 անձից ստացվել է ըստ խնդրի բնույթի 83 գրավոր և բանավոր բողոք՝ հասցեագրված մարդու իրավունքների պաշտպանին: Նա նաև շեշտեց, որ քաղաքացիները նախ պետք է կարդան պայմանագրերը, ինչը երբեմն չի արվում: