Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկի «Կանայք բիզնեսում» ծրագրով կվարկավորվեն ավելի քան 100 կին ձեռներեցներ

Վերադարձ լուրերի բաժին

09:38 , 05 Դեկտեմբեր 2018

Բիզնեսում կանանց ներգրավվածությունը համաշխարհային տնտեսության աճող միտում է: Գնալով ավելի շատ ընկերություններ են ներգրավում իրենց ղեկավար օղակում առնվազն մեկ կին: Grant Thornton-ի զեկույցի համաձայն, Հայաստանում ղեկավար պաշտոնների գրեթե մեկ երրորդը զբաղեցնում են կանայք` 32%:

Կանանց ձեռներեցությանն աջակցելու նպատակով Յունիբանկը FMO բանկի հետ համատեղ իրականացնում է «Կանայք բիզնեսում» ծրագիրը, որի շրջանակներում ընկերությունների կին սեփականատերերը կամ ղեկավարները կարող են մինչև 500 հազար ԱՄՆ դոլար գումարով և 10.5% տարեկան տոկոսադրույքով վարկ ստանալ: Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով` մինչև 60 ամիս ժամկետով:

«Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում վարկը տրամադրվում է տարբեր ոլորտներում ներգրավված կին ձեռներեցներին` արտադրություն, առևտուր, տուրիզմ, սպասարկում (այդ թվում` տպագրություն և բժշկական սարքավորումներ) և այլն: Նախնական գնահատականներով, «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում բիզնեսի զարգացման և ընդլայնման համար վարկային միջոցներ կհատկացվեն ավելի քան 100 կին ձեռներեցների:

Անհատ ձեռներեց Քրիստինե Շահբազյանն արդեն իսկ օգտվել է Յունիբանկի նոր առաջարկից :

– Մենք ստացել ենք վարկ շահավետ պայմաններով, ինչը նշանակում է , որ այժմ մենք կարող ենք իրականացնել մեր բոլոր պլանները` ընդլայնել, արդիականացնել բիզնեսը և դուրս գալ նոր մակարդակ: Այժմ ես ղեկավարում եմ փոքր բիզնես, բայց Յունիբանկի աջակցության շնորհիվ, վստահ եմ առաջիկա հինգ տարիներին կանցնենք զարգացման նոր փուլ:

– Այս ծրագրի նպատակը գործարար կանանց համար ֆինանսավորման ևս մեկ աղբյուր ստեղծելն է, ինչը նրանց բիզնեսի զարգացման համար նոր խթան կհանդիսանա, – նշում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը: – Վարկը տրամադրվում է կոնկրետ նպատակների համար` շրջանառու միջոցների համալրման, ներդրումների, այլ բանկերում և վարկային կազմակերպություններում վարկերի վերաֆինանսավորման համար:

Յունիբանկը և FMO-ն համագործակցության համաձայնագիրը ստորագրել են այս տարվա հոկտեմբերին Նիդերլանդներում: Ծրագրի շրջանակներում կին ձեռներեցներին կհատկացվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում: «Կանայք բիզնեսում» ծրագրի իրականացումը հնարավորություն կտա աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը և նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: