Invalid username or password
Յունիբանկի 47 մասնաճյուղերից ցանկացածում կամ գլխամասային գրասենյակում կարելի է ձեռքբերել 5% տարեկան եկամտաբերությամբ ԱՄՆ դոլարով պարտատոմսեր: Բանկի պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է $100, ինչը դրանք դարձնում է հասանելի բնակչության լայն հատվածի համար: Արժեկտրոնային եկամուտը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ:
Պարտատոմսերի հիմնական առավելություններն ապահովվածությունն ու երաշխավորված բարձր եկամուտն են: Պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Յունիբանկի պարտատոմսերի նկատմամբ բնակչության հետաքրքրությունը բարձր է, ինչի մասին վկայում են նախորդ թողարկումների արդյունավետ տեղաբաշխումները: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակված են բորսայում և ընդգրկված են Abond ցուցակում:
Պարտատոմսերի 9-րդ թողարկումը կազմել է $5 մլն (50 հազար պարտատոմս): Շրջանառության ժամկետը սահմանված է 36 ամիս, պարտատոմսերը կմարվեն 2022թ.-ի մարտի 20-ին:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, համապատասխան լրացումները և թողարկման պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:
Դիտումներ 544
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:
Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: