Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկը IN TOUR EXPO 2019-ում կներկայացնի հատուկ վարկեր զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ների համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:20 , 26 Ապրիլ 2019

Ապրիլի 26-28-ը Երեւանում անցկացվում է IN TOUR EXPO-2019 միջազգային ցուցահանդեսը, որը կբացի Հայաստանում ամառային տուրիստական սեզոնը: Յունիբանկը ցուցահանդեսում կներկայացնի վարկատեսակներ, որոնք մշակվել են հատուկ հյուրանոցային և ռեստորանային, ինչպես նաև` զբոսաշրջության ոլորտի այլ ձեռնարկությունների համար:

«Մենք ակտիվ աշխատում ենք ՓՄՁ-ների հետ եւ ձգտում ենք ապահովել ֆինանսական միջոցների առավելագույն հասանելիությունը մեր հաճախորդների համար: Վարկատեսակներ մշակելիս, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում զբոսաշրջության ոլորտի առանձնահատկություններին ու սեզոնային բնույթին: Մեր մասնագետները միշտ պատրաստ են խորհրդատվություն մատուցել և առաջարկել ամենահարմար վարկային պայմանները, որպեսզի ձեռնարկություններն արդյունավետ կերպով օգտագործեն բիզնեսի զարգացման համար տրամադրված ֆինանսավորումը», – նշեց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկը, համագործակցելով Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ, զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններին ՀՀ դրամով վարկեր է տրամադրում մինչև 90 ամիս ժամկետով և մինչեւ 9.5% տարեկան տոկոսադրույքով:

Յունիբանկը ՓՄՁ-ներին հնարավորություն է ընձեռում նաև պարզեցված ընթացակարգով օգտվել մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով անգրավ վարկի հնարավորությունից: Այդ դեպքում նոտարական և կադաստրային, ինչպես նաև գրավի ապահովագրման հետ կապված լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում: Անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրման գործընթացը պարզեցնելու և արագացնելու նպատակով, բանկն օգտագործում է Պրոտոբեյզ Լաբորատորիզի CRM համակարգը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: