Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկը և Visa-ն քարտապաններին նվիրում են երկօրյա արձակուրդ

Վերադարձ լուրերի բաժին

15:38 , 26 Մայիս 2021

Յունիբանկը Visa- ի հետ համատեղ սկսել է նոր արշավ, որի շրջանակներում Visa NON Cash քարտապաններին հնարավորություն է ընձեռել նվեր ստանալ երկօրյա ուղևորություն երկու անձի համար Հայաստանում: «Հանգստացի՛ր Յունիբանկի և Visa-ի հետ» արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է անկանխիկ վճարումներ կատարել Visa NON Cash վարկային քարտով Հայաստանի տարածքում գտնվող վաճառքի և ծառայությունների մատուցման կետերում՝ խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, դեղատներում, հյուրանոցներում և այլն: Ամսական ամենաշատ գումարի վճարումներ կատարած երկու մասնակիցներին բանկն ու Visa-ն կնվիրեն երկօրյա ուղևորություն երկու անձի համար հայաստանյան հարմարավետ հյուրանոցներից մեկում:Արշավն կիրականացվի մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը:

«Մենք Հայաստանում ակտիվորեն զարգացնում ենք անկանխիկ վճարումները՝ որպես հարմարավետ ու անվտանգ այլընտրանք մեր հաճախորդների համար: Մենք ձգտում ենք, որպեսզի մեր քարտերով հնարավոր լինի գործարքներ կատարել ամենուր: Քարտերով անկանխիկ վճարումներ կատարելը խրախուսելու համար Visa-ի հետ որոշեցինք իրականացնել այս արշավը և աջակցել մեր հաճախորդներին», – ասում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Յունիբանկը թողարկել է ավելի քան 400 000 քարտ, որից 170 000-ը` Visa: Բանկի ենթակառուցվածքը ներառում է 113 բանկոմատ և 141 վճարային տերմինալ: Այսօր ամենապահանջվածներից են Visa payWave անհպում քարտերը, որոնց միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին: Յունիբանկի քարտապանները նաև կարող են օգտվել UniMobile բջջային հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել App Store-ից և Google Play-ից:

«Հայաստանում Visa քարտապաններն ամեն օր կատարում են մեծ թվով գնումներ: Մեր համատեղ արշավի նպատակը ցույց տալն է , որ անկանխիկ վճարումները ոչ միայն հեշտ են և հարմար, այլ նաև՝ շահավետ են: Մենք բարձր ենք գնահատում Visa քարտապանների և մեր գործընկեր՝ Յունիբանկի լոյալությունը և ցանկանում ենք Visa –ի հետ վճարումներն ավելի հաճելի դարձնել բանկի հաճախորդների համար՝ նվիրելով նրանց հանգստյան փաթեթ», – նշում է Visa-ի Կովկասյան տարածաշրջանի տարածաշրջանային մենեջեր Քրիստինա Դորոշը:

Հիշեցնենք, որ 2020 թ.-ին Յունիբանկն արժանացավ Visa-ի կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: