Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկը և FMO-ն կին ձեռներեցներին կհատկացնեն 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում

Վերադարձ լուրերի բաժին

11:31 , 28 Սեպտեմբեր 2018

«Յունիբանկ» ԲԲԸ-ն և FMO-ն կիրականացնեն «Կանայք բիզնեսում» նոր վարկավորման ծրագիրը, որի շրջանակներում կին ձեռներեցներին կտրամադրվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում: Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունը երկու կազմակերպությունների միջև տեղի կունենա 2018թ.-ի հոկտեմբերին Նիդերլանդներում:

Բիզնեսում կին ձեռներեցների ներգրավման միտումը Հայաստանում գնալով աճում է: Ըստ վիճակագրական տվյալների, վարկավորման անհրաժեշտ պայմաններին համապատասխանող փոքր ձեռնարկությունների 22%-ը և միջին ձեռնարկությունների 15%-ը ղեկավարում են կանայք: Այդ միտումը առկա է բոլոր ուղղություններում, հատկապես` գյուղատնտեսության, առևտրի և ծառայությունների ոլորտում:

«Մենք ուրախ ենք FMO-ի հետ նման արդյունավետ համագործակցության համար: Այն հնարավորություն կտա աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը և նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Շուկայում կան լայն հնարավորություններ և աճի մեծ ներուժ, որը կնպաստի ՓՄՁ-ների հետագա զարգացմանն ու տեղական շուկայում մրցունակության բարձրացմանը: Մենք կարևորում ենք կին ձեռներեցների գործունեությունը և ուրախ ենք, որ FMO-ի կողմից տրամադրվող վարկային միջոցները հնարավորություն կտան Յունիբանկին նրանց առաջարկելու հենց իրենց պահանջմունքներին համապատասխան վարկատեսակներ: Մեր շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկեր Capital Locus ընկերությանը` միջոցների ներգրավման գործընթացը սահուն կերպով կազմակերպելու համար»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«FMO-ի ռազմավարության կայուն զարգացման գերակայություններից մեկը անհավասարության կրճատումն է: Մեր նոր գործընկեր Յունիբանկի կողմից Կանայք բիզնեսում վարկային ծրագրի իրականացումը կբարձրացնի կին ձեռներեցների զարգացման կարևորությունը Հայաստանի տնտեսության համար: Այն կնապստի նաև աշխատատեղերի ստեղծմանը և կխթանի կանանց ներգրավածությունը բիզնեսում: Մենք ակնկալում ենք երկարատև և արդյունավետ համագործակցություն Յունիբանկի հետ», – հավելեց FMO- ի Ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոխհուիզենը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Թեստ Modex-ից. Որքանո՞վ եք ծանոթ Հայաստանի տնտեսությանը

Թեստը բաղկացած է 10 հարցից, և այն լրացնելու համար կպահանջվի ընդամենը 2 րոպե։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով

Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել ու կրկնապատկել իրենց խնայողությունները՝ ունենալով հնարավորություն առանց սահմանափակումների ելքագրել և համալրել հաշիվը

Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվում

Բիզնես Արմենիա հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ գործադիր տնօրենի պաշտոնի համար։