Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկը նվազեցրել է անգրավ բիզնես վարկի տոկոսադրույքը

Վերադարձ լուրերի բաժին

16:52 , 01 Նոյեմբեր 2018

Վարկային միջոցների հասանելիությունը ՓՄՁ-ների համար ամենակարևոր հարցերից մեկն է: Ձեռնարկատերերի համար վարկային միջոցներն առավել մատչելի դարձնելու նպատակով, Յունիբանկը բարելավել է անգրավ վարկի պայմանները` նվազեցնելով վարկի տոկոսադրույքը: Այսուհետ «Անգրավ+» բիզնես վարկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին կտրամադրվի սկսած 11% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 4 մլն ՀՀ դրամ: «Անգրավ+» վարկը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով:

Վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը: Վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ նաև հավելյալ վարկային միջոցներ: Այդ դեպքում՝ վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն դրամ, 10 000 դոլար կամ 8 000 եվրո:

Վարկի բարելավված պայմանները, պարտադիր գրավի պայմանի բացակայությունը և անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը «Անգրավ+» վարկը հասանելի են դարձնում էլ ավելի մեծ թվով ձեռնարկատերերին: Այդպիսի մոտեցումը նպաստում է բիզնեսի արագ զարգացմանը և լավագույնս բավարարում հաճախորդների պահանջմունքները: Անգրավ վարկը հնարավորություն կտա բանկի հաճախորդներին էլ ավելի ընդլայնել բիզնեսի ծավալները` բարձրացնելով արդյունավետությանն ու մրցունակությունը: Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է նաև վարկի մարման ճկուն ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որեւէ սահմանափակումների:

2018թ. սեպտեմբերի վերջի դրությամբ Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 71 մլրդ դրամը:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: