Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկը հայտարարում է պարտատոմսերի նոր թողարկման մասին. եկամտաբերությունը` մինչև 10%

Վերադարձ լուրերի բաժին

11:58 , 29 Հոկտեմբեր 2018

Յունիբանկը, հաջողությամբ տեղաբաշխելով պարտատոմսերի հինգ թողարկումների ամբողջ ծավալը, հայտարարում է անվանական արժեկտրոնային դրամական և դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին:

Պարտատոմսերի թողարկման պայմաններն են`

● դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 10%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը` 500 մլն ՀՀ դրամ:

● դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5.5%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, թողարկման ծավալը` 5 մլն ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերը կարել է ձեռքբերել` դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ 46 մասնաճյուղերից մեկը: Առաջարկի վերաբերյալ մանրամասն պայմանները, Ազդագիրը և Ազդագրի լրացումը հրապարակված է ww.unibank.am կայքի «Ներդրողներ և բաժնետերեր» բաժնում:

«Պարտատոմսերը` մեր հաճախորդների խնայողությունները պահպանելու և բազմապատկելու ամենանախընտրած տարբերակներից մեկն է: Պարտատոմսերն ապահովում են բարձր եկամտաբերություն, որը հաստատուն ձևով վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Նախորդ թողարկումների հաջողությամբ տեղաբաշխումը վկայում է բանկի հանդեպ հասարակության վստահության մասին: Մենք առաջարկում ենք գումար ներդնելու լավագույն տարբերակներից մեկը` բարձր եկամտաբերություն, իրացվելիություն և ապահովածություն: Ի դեպ` բանկի դոլարային պարտատոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնական (Abond) ցուցակում», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]