Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկը համակարգչային դասարաններ նվիրեց Խաչիկ և Շաղատ սահմանամերձ գյուղերի դպրոցներին

Վերադարձ լուրերի բաժին

12:02 , 26 Նոյեմբեր 2018

Աշխատաշուկայում երիտասարդների մրցունակությունը որոշվում է կրթության որակով: Անհնար է ապահովել բարձր որակ առանց ժամանակակից համակարգչային տեխնիկայի: Ժամանակակից տեխնիկայի առկայությունը դպրոցներում հնարավորություն է ընձեռում աշակերտներին խորացնել իրենց գիտելիքները, զարգացնել հմտությունները, մասնակցել մրցույթներին:

Յունիբանկը, հետամուտ լինելով այս խնդրին, սահմանամերձ դպրոցներին նվիրում է ժամանակակից համակարգչային դասասենյակներ:

Օրերս Յունիբանկի աջակցությամբ դասարաններ բացվեցին ևս երկու սահմանամերձ գյուղերում` Խաչիկում և Շաղատում: Այսպիսով, այս տարի բանկի նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի 7 դպրոցներում արդեն իսկ բացվել են համակարգչային դասարաններ կամ «Արմատ» ինժեներական լաբորատորիաներ:

– Դասասենյակում տեղադրվել է տաս նոութբուք, ուսուցչի մեկ համակարգիչ և ինտերակտիվ գրատախտակ, – ասում է Խաչիկի դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյան: – Տեխնիկան ձեռք է բերվել Յունիբանկի կողմից: Բանկի ֆինանսավորմամբ դասասենյակը նաև վերանորոգվել և կահավորվել է: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ ոգևորությամբ են մեր աշակերտներն այցելում դասերին, ինչ ոգևորությամբ են գիտելիքներ ստանում:

Շաղատի դպրոցի տնօրեն Արամ Հարությունյանը նույնպես բարձր է գնահատում աշակերտների առջև բացված հեռանկարները.

– Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները թույլ են տալիս սահմանամերձ գյուղերի երեխաներին ստանալ նույն գիտելիքները, ինչ և մեծ քաղաքներում: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք ունիբանկին օգնության համար: Յունիբանկի շնորհիվ սահմանամերձ շրջանների դպրոցներում համակարգչային դասարանները գնալով ավելանում են:

Դեկտեմբերին Յունիբանկը նախատեսում է ևս մեկ համակարգչային դասարան բացել: Այս անգամ` Սպիտակ քաղաքում: Արդեն հաջորդ ամիս աշակերտները կկարողանան մուտք գործել ժամանակակից տեխնիկայով հագեցած նոր համակարգչային դասարան:

Հայաստանի սահմանամերձ դպրոցներին համակարգչային տեխնիկայով ապահովելը երկարաժամկետ ծրագիր է, և մենք կշարունակենք այն իրականացնել 2019 թվականին ևս», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: – Երիտասարդ սերնդի մասին հոգ տանելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, ևմենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու կրթական գործընթացին: Մենք կշարունակենք օգնել դպրոցներին` նպաստելով որակյալ կրթություն ապահովելու հարցում:

Համակարգչային դասարանների բացմանը, արդեն ավանդույթի համաձայն, հաջորդեց կարճ վիկտորինան, որի հաղթող երկու դպրոցականներին Յունիբանկը նվիրեց անհատական ​​նոութբուքեր :

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 98.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.1 մլն ԱՄՆ դոլար: