Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկը երկարաձգում է վարկերի մարման ժամկետը

Վերադարձ լուրերի բաժին

18:18 , 09 Ապրիլ 2020

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և նպատակ ունենալով մեղմելու մեր հաճախորդների համար կորոնավիրուսի պատճառով ստեղծված հետևանքները՝ Յունիբանկը կերկարաձգի վարկերի մարման ազատ գրաֆիկի ժամկետը մինչև 2020 թ. մայիսի 31-ը, որից հետո վարկերի մարման ժամանակացույցերում կկատարվեն հետևյալ փոփոխությունները`

ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով և 2020 թ. մարտի 16-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների և տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա: Այս վարկերի համար հերթական մարման օրն է համարվելու հունիսի նույն ամսաթիվը, որը սահմանված էր գործող գրաֆիկով: Օրինակ` մարտի 20-ին մարում ունեցող հաճախորդի առաջին մարումը կլինի հունիսի 20-ին:

Այս առաջարկը համարվում է հանրային օֆերտա, և այն հաճախորդները, որոնք 2020թ.-ի մայիսի 31-ից հետո այս կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված: Բոլոր այն հաճախորդներին, որոնք չեն ցանկանա օգտվել ընձեռված հնարավորությունից, խնդրում ենք հրաժարման մասին տեղեկացնել բանկին՝ գրավոր դիմումի տեսքով:

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև ֆիզիկական անձանց տրամադրված՝ գրավով ապահովված վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով և 2020թ.-ի մարտի 16-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների և տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա: Բանկի կողմից ընձեռված հնարավորությունից օգտվել ցանկացող հաճախորդներին խնդրում ենք ներկայացնել գրավոր դիմում սկսած 2020թ. մայիսի 1-ից` համապատասխան համաձայնագիր կնքելու նպատակով:

Դիմումները բանկ կարելի է նաև ներկայացնել unibank@unibank.am հասցեով:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: