Invalid username or password
Յունիբանկը մինչև այս տարվա մարտի 31-ը երկարաձգել է ձեռներեցների համար իրականացվող ակցիայի ժամկետը, որի շրջանակներում կարելի է կատարել SWIFT միջազգային դրամական փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով:
«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է ՝
երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով,
առաջին երեք ամսվա ընթացքում SWIFT փոխանցումների իրականացում անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով,
անհատական փոխարժեքներ փոխարկման ժամանակ:
Փաթեթի արժեքը կազմում է ընդամենը 10 000 ՀՀ դրամ տարեկան:
«Լոյալ հաճախորդ» փաթեթը մշակված է հատուկ Յունիբանկի վարկառու հաճախորդների համար և ներառում է՝
անվճար SWIFT փոխանցումներ,
անհատական փոխարժեքներ փոխարկման ժամանակ:
«Մենք ձգտում ենք SWIFT փոխանցումները դարձնել առավելագույնս մատչելի բիզնեսի համար: Հաշվի առնելով հաճախորդներից ստացված դրական արձագանքները և նրանց բարձր հետաքրքրվածությունն այս ծառայության նկատմամբ, որոշում ընդունեցինք երկարաձգել ակցիայի ժամկետը: Մեր առաջարկը հնարավորթյուն է տալիս բիզնեսին կրճատել իր ծախսերը և այն ուղղել իրենց զարգացմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է արտաքին տնտեսական գործունեության աշխուժացմանը», – ասում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:
Յունիբանկն ապահովում է SWIFT փոխանցումներ բոլոր ուղղություններով՝ համագործակցելով Raiffaisen Bank International AG (Ավստրիա), Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան) և այլ առաջատար արտասահմանյան բանկերի հետ:
Դիտումներ 104
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։