Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Յանդեքսը» գործում է անարդար մրցակցային կանոններով. ՏՄՊՊՀ

Վերադարձ լուրերի բաժին

13:37 , 29 Սեպտեմբեր 2016

Մոսկվայում մեկնարկած մրցակցային մարմինների ղեկավարների նիստը այս տարի մեր երկրի համար առանձնահատուկ է նրանով, որ  ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների խորհրդի նախագահող երկիրը Հայաստանն է: Ա. Շաբոյանի՝ խորհրդի նախագահ ընտրվելուց հետո սա առաջին՝ նման լայն ֆորմատով նիստն է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ-ից:

Նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը  գործընկերներին ներկայացրեց Հայաստանի մրցակցային մարմնի վարույթում գտնվող և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի քանի գործեր: Մասնավորապես, այս պահին Հանձնաժողովը ուսումնասիրում է էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություն կազմակերպող ընկերությունների գործը: Խոսքը վերաբերում է վերջերս հայկական շուկա մուտք գործած «Յանդեքս» տաքսի ծառայությանը: Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրել ընկերության վարքագիծը, քանի որ շուկա մուտք գործելու օրվանից վերջինիս գործունեության մեջ նկատվել են մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման դրսևորումներ:

Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ «Յանդեքսի» մեկնարկային պայմաններն ի սկզբանե եղել են ընկերության համար խիստ շահավետ: Ի տարբերություն նույն ծառայությունը մատուցող անհատների կամ ընկերությունների, «Յանդեքսը»  չի վճարում մյուսների համար պարտադիր համարվող   լիցենզավորման տուրքը, վարորդների եկամտային հարկը և արտոնագրային վճարը, որն արդեն իսկ առավել մրցակցային պայմաններ է ապահովում վերջինիս համար: Հանձնաժողովը, ընկերության վարքագծի ուսումնասիրության ընթացքում բացահայտել է մի շարք հանգամանքներ, որոնք փաստում են, որ ընկերությունը դաշտում գործում է անարդար մրցակցային կանոններով: Օրինակ, «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին փաստացի կատարած յուրաքանչյուր մինիմալ պատվերի համար վճարում է 500 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Քանի որ Հայաստանում գործում են էլեկտրոնային հարթակների միջոցով աշխատող այլ տաքսիներ ևս, ապա Հանձնաժողովը այս պահին ուսումնասիրում է վերջիններիս վարքագիծը նույնպես: Խոսքը վերաբերում Է «GG  տաքսի» և «Մոբի տաքսի» ընկերություններին: Ավարտին կհրապարակվի իրավախախտումների վերաբեր յալ Հանձնաժողովի որոշումը:

Նիստը նախագահող Ա. Շաբոյանը խոսել է նաև ՀՀ մրցակցային մարմնի ուշադրության կենտրոնում գտնվող այլ թեմաների շուրջ: Կարևորվել է հատկապես ՀՀ ՏՄՊՊՀ նախաձեռնությամբ սկիզբ դրված և այսօր արդեն զգալի հաջողությամբ իրականացվող ՌԴ առևտրային ցանցերի և հայ արտադրողների համագործակցության խնդիրը:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ը Հայաստան էր հրավիրել ռուսական խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներին՝  ապրանքների մատակարարման հետ կապված երկկողմ խնդիրների քննարկման և լուծման նպատակով:

«Մեր հանդիպումից ընդամենը մի քանի ամիս անց արդեն կարող ենք խոսել զգալի ձեռքբերումների մասին: Այսօր արդեն տասնյակ տնտեսվարողներ Հայաստանում, ինչպես նաև ՌԴ-ում, որոնցից մի քանի խոշոր ընկերությունների ղեկավարներ այստեղ ներկա են, իրենց գոհունակությունն են հայտնում մատակարարման ոլորտում ստեղծված նոր ու ավելի բարեկիրթ  հարաբերությունների համար: Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ խիստ կարևորում եմ  բարեխիղճ վարքագծի կանոնների կիրառումը, որն իրավական հիմքի վրա կդնի և կկանոնակարգի մատակարար-առևտրային ցանց  փոխհարաբերությունները: Ապրանքի ձեռքբերումից սկսած մինչև իրացում և վճարում, ինչպես նաև  տարա ձայնությունների առաջացման դեպքում լուծման մեխանիզմները ևս ներառելու ենք փաստաթղթում»,-նշեց Ա. Շաբոյանը և հավելեց, որ համատեղ վարույթների իրականացման շտաբի անդամներին հանձնարարվում է սեղմ ժամկետներում ծանոթանալ փաստաթղթի նախագծին և նախքան ուժի մեջ մտնելը ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Համատեղ արդյունավետ աշխատանքի, և  արտահանման ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար ՌԴ առևտրային ցանցերի ասոցիացիայի նախագահ Իլյա Լոմակին Ռումյանցևը հատուկ շնորհակալագիրէ  հանձնել Ա. Շաբոյանին:

Ա. Շաբոյանը նախանշել է նաև հաջորդ նիստի օրակարգային հարցերը

ՏՄՊՊՀ նախագահը շտաբի անդամներին տեղեկացրել է, որ հաջորդ նիստի առանցքային թեմաներն են լինելու գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության, մատչելի պայմաններով բնակարանաշինության խոչընդոտներին, ինչպես նաև ավիատոմսերի վաճառքի գնային քաղաքականությանն առնչվող հարցերը և հանձնարարել է ներկայացնել այդ ուղղություններով իրենց երկրներում կատարվող աշխատանքները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: