Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մրցույթ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով

Վերադարձ լուրերի բաժին

19:49 , 04 Հունիս 2020

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում այս տարի ևս ՀԲՄ-ն հայտարարում է մրցույթ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ միության մամուլի ծառայությունից:

Մրցույթի նպատակն է խրախուսել լրագրողներին լուսաբանել ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաները՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։

•Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2020թ. ընթացքում ֆինանսաբանկային թեմաների շուրջ հեռարձակված հեռուստա և ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած հրապարակումները:
•Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:

Ներկայացված աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրին՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 4 անվանակարգերում`
• Լավագույն հեռուստառեպորտաժ,
• Լավագույն ռադիոռեպորտաժ,
• Լավագույն տպագիր հոդված,
• Լավագույն առցանց հոդված:

Մրցութային նյութերը դիտարկելիս նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծություններ պարունակող և հանրության համար ընկալելի հրապարակումներին։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ:  Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2021 թ. հունվար-փետրվարին։

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են այս տարվա ընթացքում իրենց աշխատանքներն ուղարկել competition@uba.am էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» բառերը: Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:

Լրագրողների կողմից ներկայացված հայտերից բացի մրցույթին մասնակցելու են նաև գնահատող հանձնախմբի կողմից իրականացված մամուլի մշտադիտարկումների արդյունքում ընդգրկված այլ աշխատանքներ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ pr@uba.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել +374-10-527731 հեռախոսահամարով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հանքարդյունաբերական արտադրանքը մայիսին էժաացել է մոտ 46 տոկոսով

Հինգ ամսվա կտրվածքով ևս ԵԱՏՄ երկրներում անկում է գրանցվել, ինչը պայմանավորված է Ղազախստանում և Ռուսաստանում գրանցված գների անկմամբ։

4110 կազմակերպության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։