Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մտքերի գագաթնաժողով»-ն ազդարարել է Հայաստան գալու մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:32 , 26 Մարտ 2019

Հայաստանը, որը փոքր երկիր է, սակայն ունի մեծ մարդկային կապիտալ, հանդես է գալիս մեծ հավակնություններով՝ հաստատելու աշխարհում իր դերը՝ հաշվի առնելով այդ երկրի ավանդական ներուժը գիտական կատարելության, ստեղծարարության և մտավոր կարողությունների ոլորտներում: b4b.am-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է Ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» («Summit of Minds») պաշտոնական կայքը: Աղբյուրն արդեն պաշտոնապես հրապարակել է տեղեկատվություն հունիսին Դիլիջանում անցկացվելիք «Հայկական մտքերի գագաթնաժողով»-ի («Armenian Summit of Minds») վերաբերյալ:

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 7-9-ը կհյուրընկալի «Հայկական մտքերի գագաթնաժողովը»: «Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպիչներն ընդգծում են, որ այսօր Հայաստանի երիտասարդ սերունդն ակտիվորեն ներգրավված է սեփական ապագայի կառուցման ու զարգացման գործում:

«Ի շահ ողջ տարածաշրջանի՝ պատրաստ լինելով տարբեր ազգերի համար ծառայել իբրև կենսական կամուրջ՝ Հայաստանը տնտեսական ու հասարակական «հեղափոխության» կենտրոնում է: Եվ այս հարցում երկիրն ունի իր ընկերների աջակցության կարիքը: Ինչպե՞ս կարող է աշխարհը ներդրում ունենալ Հայաստանում ու տարածաշրջանային երկրներում: Ինչպե՞ս կարող է աշխարհն օգուտներ քաղել Հայաստանից:

«Հայկական մտքերի գագաթնաժողով»-ը յուրօրինակ հնարավորություն է մասնակիցների համար ծանոթանալ հնագույն ու միաժամանակ նաև ամենանորարար երևույթներին, որը կարող է առաջարկել այս երկիրը: Հիասքանչ բնությամբ շրջապատված ռեզորտային քաղաք Դիլիջանը, որը հայտնի է իր բուժիչ ջրերով ու ավանդական արհեստներով, լավագույն վայրն է «Մտքերի գագաթնաժողով»-ի անցկացման համար»,- ասվում է «Մտքերի գագաթնաժողովի» պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է: Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:

Գագաթնաժողովը հեղինակավոր միջոցառում է, որին մասնակցում են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից: Միջոցառման հիմնական նպատակն է համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալելու է այս միջոցառումը Շամոնիից դուրս:

«Armenian Summit of Minds»-ի քննարկման հիմնական թեման կունենա «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը և ներդրումները. բազմաբևեռության ազդեցությունը առևտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը: Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցը կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: