Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մտորումներ ՀՆԱ-ի հավելաճի մասին

Վերադարձ լուրերի բաժին

23:59 , 20 Փետրվար 2020

Տնտեսագետ, «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի ՀՆԱ 7.6%-անոց աճին:
Ֆանյանը գրել է.

«Մտորումներ ՀՆԱ-ի 7.6%-անոց հավելաճի տեմպի շուրջ

Նախ դրականի մասին՝ գովելի է, որ ՎԿ-ն տուրք չտալով վարչապետի հայտարարություններին 8% ՀՆԱ-ի հավելաճի տեմպի վերաբերյալ, հայտարարեց, որ նախնական տվյալներով 2019թ-ի ՀՆԱ-ի հավելաճի տեմպը 7.6% է։ Սա չեզոքացրեց այն պնդումները, թե քաղաքական իշխանությունները ՎԿ-ի վրա ճնշում են գործադրում կամ փորձում են գործադրել, համենայն դեպս, այդ «ճնշման» արդյունքները չեն երևում 🙂

Իսկ ինչո՞ւ է 4-րդ եռամսյակում, ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 7.6% այն դեպքում, երբ 4-րդ եռամսյակում ՏԱՑ-ի հավելաճը եղել է 10%-ի շրջակայքում, իսկ նախորդ եռամսյակներում ՀՆԱ-ն ՏԱՑ-ի համեմատ աճել է առաջանցիկ տեմպերով։ Իսկապես, այստեղ հարցեր կան՝

Հիպոթեզ 1. Առաջին հայացքից դա կարող է պայմանավորված լինել 4-րդ եռամսյակում արտադրանքի հարկերի հավելաճի տեմպի կրճատմամբ, և ՖՄԱՉԾ հավելաճի տեմպի աճով, բայց այս երկու գործոնների գումարային ազդեցությունը լավագույն դեպքում կարող էր ունենալ 0.3-0.4% ային կետի բացասական ազդեցություն։ Նույնիսկ երբ համադրում ենք միայն համախառն ավելացված արժեքի և ՏԱՑ-ի հավելաճի տեմպերը, պատկերը նույնն է։

Հիպոթեզ 2. 4-րդ եռամսյակում միջանկյալ սպառման գներն աճել են, իսկ թողարկման գները մնացել անփոփոխ։ Նախ, սա քննադատության չի դիմանում հենց այն պատճառով, որ մի ճյուղի թողարկումը հիմնականում մյուս ճյուղի միջանկյալ սպառումն է, բացի այդ 4-րդ եռամսյակում դեֆլյատորն եղել է 0.3%` ավելի քիչ, քան նախորդ բոլոր եռամսյակներում։

Հիպոթեզ 3. Ավելացված արժեքի մասնաբաժինը թողարկման կառուցվածքում սեզոնայնություն ունի և 4-րդ եռամսյակում ընկել է (այսինքն, 4-րդ եռամսյակում ավելացված արժեքի մասնաբաժինը թողարկման կառուցվածքում կրճատվում է)։ Ընթացիկ գներով արտահայտված շարքը ցույց է տալիս, որ կա նման բան, որպես կանոն, 4-րդ եռամսյակում ավելացված արժեքի մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում նախորդ եռամսյակի համեմատ կրճատվում է (բացառություն է եղել միայն 2014թ-ը), սակայն երբ համեմատում ենք 4-րդ եռամսյակի ցուցանիշը նախորդ երեք եռամսյակների միջին կշռված ցուցանիշի հետ, պարզ է դառնում, որ շեղումը 0.7%-ային կետ է եղել (ամենաբարձր ցուցանիշն է 2013թ-ից ի վեր)։ Նույնիսկ այս պարագայում հնարավոր չի, որ 2019թ-ի հունվար-սեպտեմբերի 7.1% ՏԱՑ-ի պայմաններում, ՀՆԱ-ի իրական ծավալի հավելաճի տեմպը լինի 7.5%, իսկ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ~10% ՏԱՑ-ի պայմաններում ՀՆԱ-ի հավելաճի տեմպը լինի 7.6%: Մյուս կողմից, երբ 2018թ-ի 4-րդ եռամսյակի ավելացված արժեք/թողարկում գործակիցը համեմատում ենք 2019թ-ի 4-րդ եռամսյակի նույն ցուցանիշի հետ, պարզ է դառնում որ 2019թ-ին այն 0.1%-ային կետով ավել է ընդունվել։

Այս ամենից զատ, կա մի հիպոթեզ ևս, որ ՎԿ-ն (ի փառս իրենց) ինչ-որ կերպ փորձել է ՀՆԱ-ի իրական ծավալի հավելաճի ցուցանիշի մեջ արտահայտել նաև ստվերի կրճատումը, ինչի հետևանքով ցուցանիշը սպասվածից համեմատաբար փոքր է ստացվել․․․ սակայն երբ տեսնում եմ, որ «Կացության կազմակերպման և հանրային սննդի ոլորտում» ավելացված արժեքի հավելաճի տեմպը եղել է 27.2%, ներքուստ սկսում եմ կասկածել նաև այս վարկածի վրա․․․ 🙂

Ինչևէ, 6%+ գրանցած արդյունքը Հայաստանի նման տնտեսությունների համար կարելի է համարել լավ ցուցանիշ․․․ թեև կարծում եմ, որ այս ցուցանիշը դեռ շատ նախնական է, առաջիկա 1+ տարում (մինչև վերջնական ցուցանիշի հրապարակում) այն կարող է փոփոխվել ինչպես աճի, այնպես էլ նվազման գործոնների ազդեցությամբ»։

graphics-econom-growth2020-640-480

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեքենաներ վաճառած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների հայտարարագրերը պարտավոր են ներկայացնել մինչև ապրիլի 20-ը

ՀՎՀՀ ստանալու համար ֆիզիկական անձինք դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Կրկին 2019թ.-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ պետք է մեքենաները մաքսազերծել մինչև ապրիլի 6-ը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ցածր ցուցանիշ: