Invalid username or password
Կա մի ոլորտ, որով կարելի է գնահատել բոլոր զարգացումները, դա ժողովրդագրությունն է: Այդ մասին ասել է ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: «Ժողովրդագրական առումով 2019-ին գրանցվել է թեև փոքր, բայց դրական տեղաշարժ: Իհարկե, այստեղ վիճակը բարդանում է նրանով, որ մենք մտնում ենք ժողովրդագրական հերթական փոսի մեջ, երբ առաջիկա 2-3 տարիների ընթացքում ակտիվ վերարտադրողական տարիք է մտնելու այն սերունդը, որը ծնվել է 2000-2001 թվականներին, իսկ մենք նորանկախ հանրապետության պատմության մեջ ամենաքիչ ծնունդներ ունեցել ենք հենց այդ ժամանակահատվածում՝ 30-32 հազար ծնունդ»,-ասել է Ասատրյանը: Նա հավելել է, որ նաև մահացության աճ է լինելու, քանի որ ակտիվ մահացության տարիք է մուտք գործում հետպատերազմյան «բեյբի բում»-ի սերունդը:
Բագրատ Ասատրյանն ընդգծել է, որ 2017-2018 թվականներին ՀՀ որոշ մարզերում արդեն գործ ունեինք դեպոպուլյացիայի հետ, երբ մահերի թիվն ավելի մեծ է, քան ծնուդներինը. «Լոռու մարզում ամեն երկրորդ ամուսնությունն ավարտվում էր ամուսնալուծությամբ: Բայց 2019-ին դրական տեղաշարժեր գրանցվել են»:
News.am
Դիտումներ 978
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։