Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա»

Վերադարձ լուրերի բաժին

16:33 , 26 Հոկտեմբեր 2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի հանձնարարականներից մեկը գործարար միջավայրի բարելավման հիմնախնդրի վերաբերյալ էր:

«Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017 թվականի ընթացքում ծրագրավորվել և ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ։ Նշված օրենսդրական և գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իսկ իրագործվել են։ Սակայն, մարդկանց որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ, որոշ գործարարներին դրանք պատշաճ չեն ներկայացվել, գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ և այլն:

Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը հստակ է՝ բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը, նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձ կապի ապահովումը, պետական ծառայությունների որակին, նոր տեխնոլոգիաների կիրառմանը խստորեն հետևելը բերում են լիարժեք փոփոխության: Այսինքն՝ անհրաժեշտ և ուղղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական, հետևողական մոնիթորինգը:

Անհրաժեշտ է, որ մեր քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռված բոլոր նոր հնարավորություններից՝ հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, տեղեկանքների համար չհասնի պատկան գրասենյակներ, որ պարզի, որ դրանք կարելի էր ստանալ նաև փոստով, մոտակա բանկային մասնաճյուղից կամ էլեկտրոնային ծառայությունների միջոցով և այլն»,-նշել է կառավարության ղեկավարը և հանձնարարել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, համագործակցելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ, 2-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ, և թե՛ երկարաժամկետ միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարածման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ:

Կարեն Կարապետյանը հայտնել է, որ մոտ օրերս այդ նպատակով կկազմակերպի խորհրդակցություն. «Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում է մի մասը կամ ոչ լիարժեք, կամ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացմամբ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ներկայացրել է հանրապետության չորրորդ նախագահի թեկնածուին

Հանդիպումը տեղի է ունեցել այսօր նախագահի նստավայրում:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով