Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մտահոգիչ դինամիկա. հուլիսին արտահանման աճը մոտեցել է զրոյին

Վերադարձ լուրերի բաժին

10:01 , 21 Օգոստոս 2018

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-հուլիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, այդ թվում՝ արտաքին առևտրի տվյալները։

2017 թվականի հուլիսին ՀՀ արտաքին առևտուրն աճել է 14.4%-ով և կազմել 605.2 մլն դոլար։

Սակայն այս աճը ամբողջությամբ պայմանավորված է ներմուծմամբ։ Ներմուծումը հուլիսին աճել է 22.4%-ով և կազմել 413.3 մլն դոլար։ Իսկ արտահանման հավելաճն ընդամենը 0.3% է (ծավալը՝ 191.9 մլն դոլար)։

Թե ինչով է պայմանավորված հուլիս ամսին արտահանման աճի չեզոքացումը, դժվար է ասել, քանի դեռ մանրամասն տվյալները հրապարակված չեն։ Կարծիքներ կան, որ դա կարող է պայմանավորված լինել Լարսի անցակետի հետ կապված խնդիրներով, սակայն այդ դեպքում նույնպիսի կտրուկ նվազում պետք է գրանցված լիներ նաև ներմուծման գծով։

Հունվար-հուլիս ժամանակահատվածի կտրվածքով արդյունքներն այսպիսին են. ընդհանուր առևտրաշրջանառությունը 2018 թվականի հունվար-հուլիսին աճել է 26.8%-ով և կազմել 4 մլրդ 89.8 մլն դոլար։ ներմուծումն աճել է 32.1%-ով և կազմել 2 մլրդ 726.7 մլն դոլար, իսկ արտահանումն աճել է 17.3%-ով և կազմել 1 մլրդ 363.1 մլն դոլար։

Ներմուծման առաջանցիկ աճի հետևանքով մեծացել է արտաքին առևտրի բացասական սալտոն՝ հունվար-հուլիսին այն կազմել է 1 մլրդ 363.6 մլն դոլար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ

«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար…

ՊԵԿ-ը ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ