Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մտահոգիչ դինամիկա. Հայաստանը մշտապես լքել ցանկացողների թիվն աճում է

Վերադարձ լուրերի բաժին

11:45 , 21 Դեկտեմբեր 2017

«Կմեկնեի՞ք Հայաստանից՝ այլ վայրում մշտապես բնակվելու»։ 2017 թվականին Հայաստանի բնակիչների 33%-ը այս հարցին դրական պատասխան է տվել։ Այս մասին են վկայում  Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, որոնք արտացոլված են «Կովկասյան Բարոմետր 2017» զեկույցում։

Հարցվածների 65%-ը պատասխանել է, որ մշտապես չէր մեկնի, իսկ 2%-ը դժվարացել է պատասխանել։

Ի դեպ, երբ խոսքը ոչ թե մշտական, այլ ժամանակավորապես երկրից հեռանալու և այլ վայրում բնակվելու մասին է, դրական պատասխան տվածներն ավելի շատ են՝ 57%։

Իհարկե, մտահոգիչ է, որ բնակչության 1/3-ը հնարավորության դեպքում պատրաստ է մշտապես հեռանալ Հայաստանից և հաստատվել արտերկրում։ Սակայն կրկնակի մտահոգիչ է այն, որ տարիների ընթացքում այդ թիվը կայուն աճել է։ 2008 թվականին, օրինակ, Հայաստանից մշտապես մեկնելու ցանկություն հայտնողների կշիռը 18% էր։

artagaxt1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Առաջին տնտեսական ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «օրոք»

Մայիսը մասամբ կարելի է համարել Փաշինյանի կառավարության օրոք ընկած ժամանակահատված