Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մուդիզի» կողմից ՀՀ սուվերեն վարկանիշի բարձրացումը ներդրողների ավելացման խթան է

Վերադարձ լուրերի բաժին

13:00 , 30 Օգոստոս 2019

«Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը լավ ազդակ է օտարերկրյա ներդրողների համար, սակայն ներդրումների մեծ աճ ակնկալելու համար պետք է հավելյալ քայլեր ձեռնարկել:

Այդ մասին օգոստոսի 29-ին ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը: «Այնտեղ մի քանի առանցքային ուղղություններ կան՝ մակրոտնտեսական կայունությունը, ֆինանսական շուկաների կայունությունը, ինչու ոչ, նաև ֆիսկալ հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսելիությունը, և այս համատեքստում այն դրական հեռանկարները, որոնք նախատեսվում են, չափազանց կարևոր են հենց հիմա, որովհետև մենք հիմա ունենք հավելյալ գործիք, որով շփվում ենք աշխարհի հետ։ Դա պարտատոմսերի թողարկումն է, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք ակնկալել պարտատոմսերի տոկոսադրույքների էլ ավելի նվազ պայմաններ, քան նախկինում կարող էինք գեներացնել ավելի ցածր վարկանիշավորման սանդղակում գտնվելով։ Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ մեր հարկատուներն այդ նույն պարտատոմսերի սպասարկման համար որոշակիորեն ավելի քիչ գումար պետք է վճարեն, քան կվճարեինք, եթե գտնվեինք ավելի բարձր ռիսկային գոտում»,- ասաց Մանուկյանը:

Պատգամավորը նշեց, որ վարկանիշի բարձրացումը հնարավորություն է տվել մոտենալ նաև մեր հարևան երկրներ Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշներին: «Տարածաշրջանում ներդրողների համար կարծես մրցակցություն է գնում, և այս համատեքստում պետք է նշել, որ ինչպես Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանը որոշակիորեն մեզանից ավելի բարձր դիրքերում էին գտնվում, հիմա այս որակական փոփոխությամբ մենք մի քայլ ավելի մոտեցանք նրանց: Ապագան շատ ավելի դրական է դիտարկվում, քան նախկինում էր, սակայն սրանից հետո ներդրողների մեծ աճ ակնկալելու համար պետք է հավելյալ աշխատանքներ իրականացնել»,- նշեց նա:

Հայաստանը վարկանիշավորվել էր 2006 թ.: «Մուդիզ»-ում ամենաբարձր վարկանիշային ցուցանիշը Հայաստանը ունեցել է 2008 և 2013թթ.՝ «Ba2» մակարդակ: Օգոստոսի 27-ին «Մուդիզը» ՀՀ սուվերեն վարկանիշը բարձրացրել է՝ «B1»-ից դարձնելով «Ba3»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս

Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից` սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Երկուստեք կարևորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից: