Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մոտեցումները պետք է փոխվեն

Վերադարձ լուրերի բաժին

19:00 , 08 Հունիս 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը տնտեսության տարբեր ճյուղերի համար նախատեսված ռազմավարական միջոցառումների փաթեթի վերանայման կարիք է տեսնում, քանի որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված փոխվում է աշխարհը: Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ պատասխանելով պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հարցին, թե ի՞նչ քայլեր են իրականացվում արտահանումը խրախուսելու համար:

Նախարարը հիշեցրեց, որ տարվա ընթացքում աշխատել են 5 փաստաթղթի մշակման ուղղությամբ, որոնցից 3-ը՝ Արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, Փոքր ու միջին բիզնեսի ռազմավարությունը և Զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը, արտահանման բաղադրիչներ ունեն: «Երեքում տարբեր լուծումներ են տրված, քանի որ յուրաքանչյուրում խնդիրները տարբեր են: Օրինակ՝ խոշոր բիզնեսում տեխնոլոգիական վերազինումն է համարվում ամենակարևոր բացը, որ առկա է Հայաստանում: Այդ փաստաթուղթը կառավարությունն այս տարվա ընթացքում կհաստատի: Փոքր ու միջին բիզնեսի դեպքում արտահանման ենթակառուցվածքների թույլ լինելն է ամենաէական խնդիրը և այլն»,-ասաց Խաչատրյանը:

Միջոցառումների մի մեծ փաթեթ կա, որով նախատեսվում է, թե ինչ պետք է արվի: Նախարարը նկատեց, որ դրանց մի մասը, սակայն, վերանայման կարիք կունենա, քանի որ աշխարհը փոխվում է, պետք է փոխվեն նաև մեր մոտեցումներն այդ ճանապարհն անցնելու առնչությամբ: «Նպատակները նույնն են՝ ունենալ մրցունակ տնտեսություն, մրցունակ ծառայություններ, բայց եղանակները պետք է փոխվեն, որովհետև խնդիրներն են փոխվել»,-նշեց նա:

Արմենպրես

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: