Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Մոսկվա-80». Օլիմպիադայի 40-ամյակին նվիրված նախագիծ «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

18:39 , 15 Հուլիս 2020

Մեդիամաքս մեդիաընկերությունը եւ «Գալաքսի» ընկերությունների խումբը գործարկել են «Մոսկվա-80» հատուկ նախագիծը՝ նվիրված 1980 թվականի` Մոսկվայի Օլիմպիական խաղերի 40-ամյակին: moscow80.mediamax.am հարթակում գործարկված նախագիծն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատմելու է Մոսկվայի Օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում մեդալներ նվաճած հայաստանցի մարզիկների մասին:

«1980 թվականի Օլիմպիական խաղերը հատուկ տեղ ունեն շատերի հիշողություններում, եւ պատճառներից մեկը հայ մարզիկների ելույթներն են ու, հատկապես, Յուրի Վարդանյանի անհավատալի ռեկորդները: Մոսկվայի խաղերից անցել է 40 տարի եւ մենք որոշեցինք հաճելի հիշողություններ պարգեւել ավագ սերնդի ներկայացուցիչներին, իսկ ավելի երիտասարդներին պատմել, թե ինչպես էին կերտվում հաղթանակները: Շնորհակալ ենք «Գալաքսի»-ին, որի գլխավոր գործընկերության շնորհիվ կարողացանք նախագիծը ներկայացնել գեղեցիկ եւ նորարար ձեւով», – ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

1980 թվականին Օլիմպիական խաղերի չեմպիոններ են դարձել ծանրորդ Յուրի Վարդանյանն ու մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը, արծաթե մեդալակիրներ՝ ջրացատկորդ Սիրվարդ Էմիրզյանը, ծանրորդ Յուրի Սարգսյանն ու սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը, որը նաեւ բրոնզե մեդալ է նվաճել: ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում Խորեն Հովհաննիսյանն ու ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանն էլ բրոնզե մեդալներ են ստացել:

«Մոսկվայի օլիմպիական խաղերը մեր ծնողների սերունդի պատմության կարևոր մասն են։ Տուրիստական հյուրանոցներ, «Կոկա-կոլա», «Ադիդաս». ընդունված է ասել, որ ԽՍՀՄ երկաթե վարագույրը ընկավ աշխարհի այս ամենաքաղաքականացված օլիմպիդայի արդյունքում, ուստի անկախ Հայաստանի սովետական ժառանգության այս դրվագը ավելի քան կարևոր է իմանալ։ Հատկապես այսօր, երբ երիտասարդները ապրում են մեկ օրվա տրամադրությամբ ու «Տիկ-Տոկ» հեռախոսային ծրագրով, հուսով ենք, որ «Մեդիամաքսի» այս նախագծը կօգնի մեր երիտասարդներին հաղորդակից լինել անցյալի պատմության այս հետաքրքիր դրվագներին»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: