Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մոսկվա-Երևան ուղղության համար փոխադրման սակագները նվազել են. Հերթական ինֆոգրաֆիկան՝ Կարեն Կարապետյանից

Վերադարձ լուրերի բաժին

14:28 , 10 Ապրիլ 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին ինֆոգրաֆիկայի միջոցով անդրադարձել է տնտեսական ոլորտի ցուցանիշներին։ Այս անգամ նա խոսել է Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագներին և նշել, որ դրանք նվազել են։

Նկարում պատկերված ինֆոգրակային կից՝ վարչապետը մեկնաբանել է.

 – Նախկինում․
Վրաստանի և Ռուսաստանի տարածքով բեռների փոխադրումներն իրականացվում էին բարձր սակագներով, ինչը անդրադառնում էր և՛ բեռնափոխադրման գործընթացի, և՛ գնային քաղաքականության վրա:

– Ձեռնարկված քայլերը․
Նշված ուղղություններով բեռնափոխադրումների համար կիրառվող սակագները նվազեցնելու նպատակով տեղի են ունեցել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան եռակողմ բանակցություններ:

– Արդյունքում․
Վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ մտան այս տարվա փետրվարի 22-ից, իսկ ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները՝ մարտի 13-ից։ Մինչև 2017թ. հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով՝ կախված բեռի տեսակից:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը երեկ անդրադարձել էր զբոսաշրջության ոլորտի ցուցանիշներին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն

Թանկ փող՝ ընդդեմ գնաճի. Մեսիջներ Կենտրոնական բանկից

ԿԲ-ն մտադիր է աստիճանաբար խստացնել դրամավարկային քաղաքականությունը

Սերժ Սարգսյանը ներկայացրել է հանրապետության չորրորդ նախագահի թեկնածուին

Հանդիպումը տեղի է ունեցել այսօր նախագահի նստավայրում: