Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մոսկվան և Թբիլիսին քննարկում են Հարավային Օսիայով և Աբխազիայով միջանցքների բացումը, որով շահագրգիռ է Երևանը. «Կոմերսանտ»

Վերադարձ լուրերի բաժին

17:08 , 09 Փետրվար 2017

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով փետրվարի 7-ին Պրահայում կայացել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպմանը, գրում է, թե Մոսկվան և Թբիլիսին որոշել են երկրորդ կյանք տալ 2011թ. նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրին։ Խոսքը «Առևտրային միջանցքների մասին» համաձայնագրի պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին է։

Պարբերականի հետ զրույցում Կարասինը խոստովանել է, որ բանակցությունների ժամանակ իրենց հաջողվել է «լուրջ առաջընթաց գրանցել առևտրատնտեսական ոլորտում»։
Աբաշիձեի խոսքով՝ պայմանագիրը թույլ կտա Վրաստանին և Ռուսաստանին զարգացնել առևտրատնտեսական և տրանսպորտային հարաբերությունները։

«Կոմերսանտը» գրում է, որ այդ համակարգը կարող է կողմերին թույլ տալ շրջանցել սահմանին բեռների ձևակերպման հարցը, ինչպես նաև գործարկել Հարավային Օսիայով և Աբխազիայիով անցնող միջանցքները, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ «Վերին Լարս» անցակետը, որը Հայաստանը կապում է Ռուսաստանին, հաճախ է փակվում եղանակային պայմանների հետևանքով։

Ինչպես պարբերականի հետ զրույցում ասել է Կարասինը, խոսքը երեք միջանցքի մասին է։ Դրանցից մեկը սկսվում է Սոչիի մերձակայքում, անցնում է Աբխազիայով, ավարտվում՝ Զուգդիդի քաղաքում։

Երկրորդ միջանցքը սկսվում է հյուսիսօսական Նար գյուղի մոտ ու անցնելով Հարավային Օսիայով, ավարտվում է Գորիում, իսկ երրորդը «Կազբեգի-Վերին Լարս» անցակետի մոտ է։
Կարասինի խոսքով՝ միջանցքների գործարկմամբ հատկապես շահագրգիռ է Հայաստանը։
«Մնացել է անել ամենավերջին՝ դժվար քայլը»,- ասել է Կարասինը։

Մաքսակետերի օպերատորի դերը Մոսկվայի և Թբիլիսիի պայմանավորվածությամբ կատարելու է շվեյցարական SGS ընկերությունը։
Հայտնի է, որ Շվեյցարիայի ներկայացուցիչները մարտի վերջին կայցելեն Մոսկվա և Թբիլիսի։ Կողմերը պետք է որոշեն, թե որտեղ են տեղադրվելու մաքսակետերը։ Դրանից հետո Ռուսաստանն ու Վրաստանը պետք է ստորագրեն համաձայնագիր SGS-ի հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պղնձի բորսայական գինն աճել է

Մետաղների գներն ու դրանց փոփոխությունները Լոնդոնի մետաղների բորսայում

Ներդրումային ակտիվությունը աշխարհի մասշտաբով շարունակում է թույլ մնալ

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը:

Nissan-ը խնդիրների առաջ է կանգնել

Տոկիոյի փոխադրամիջոցների վարչությունը Nissan ընկերության մի քանի գործարաններում անսպասելի տեխնիկական ստուգումներ է իրականացրել և լուրջ խնդիրներ հայտնաբերել