Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մոսկվայում կկայանա «Լազարյան ակումբ»-ի երկրորդ համաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

23:28 , 01 Մարտ 2019

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա «Լազարյան ակումբ»-ի երկրորդ համաժողովը: b4b.am-ի փոխանցմամբ` համաժողովը կկայանա մարտի 5-6-ը և կկրի «Էկոնոմիկա, ներդրում, ինտեգրացիա. Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները» անվանումը:

Մոսկովյան երկրորդ համաժողովի շրջանակներում տեղի կունենա միջազգային գիտական-գործնական սեմինար «Ռուսաստանը և Հայաստանը. տնտեսական փոխգործակցությունը նոր աշխարհաքաղաքական իրողություններում» թեմայով: Զեկույցի պատրաստմանը ներգրավված են առաջատար տնտեսագետներ, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի գործարար մարդիկ, պատկան նախարարությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, առաջատար ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բիզնեսով են զբաղվում Հայաստանում: Համաժողովի երկրորդ օրն ակումբի անդամները կներկայացնեն Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցության տարբեր ոլորտների վերաբերյալ իրենց առաջարկները և նախագծերը, իսկ «Ազատ հարթակ»-ի շրջանակում խոսքի իրավունք կտրվի բոլոր ցանկացողներին:

Համաժողովին մասնակցությունը հաստատել են ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աճել է ԵԱՏՄ-ից ներմուծումը

Դա տեղի է ունեցել՝ չնայած արտաքին առևտրաշրջանառության նվազմանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում տարեկան կարտադրվի 50 հազար «Կալաշնիկով» ինքնագիգ

Վարչապետն այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս:

Հանքարդյունաբերական արտադրանքը մայիսին էժաացել է մոտ 46 տոկոսով

Հինգ ամսվա կտրվածքով ևս ԵԱՏՄ երկրներում անկում է գրանցվել, ինչը պայմանավորված է Ղազախստանում և Ռուսաստանում գրանցված գների անկմամբ։