Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մոզրովում ջրի խնդիր է լուծվել

Վերադարձ լուրերի բաժին

16:59 , 18 Օգոստոս 2020

Հեռավոր համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է ծրագրային ուղղություն մնալ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայոց ձորի մարզում ջրամատակարարման բարելավմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել: Տարիներ շարունակ ընդհանուր օգտագործման՝ մեկ ջրագծից օգտվող Մոզրով և Գնիշիկ գյուղերի բնակիչներն այլևս ստիպված չեն լինելու հաղթահարել նախկին՝ հողատարածքները ըստ հերթականության և ոչ լիարժեք ջրելու խնդիրները:

b4b.am

Մի քանի տարվա ընթացքում Գնիշիկ համայնքի երկու գյուղերի համար կառուցվել և գործարկվել են առանձին համակարգեր: Վերջին ծրագիրն իրականացվել է Մոզրովում. կառուցվել է շուրջ 1 կմ նոր ջրագիծ: Այժմ կա ջրի բավարար քանակ և անհրաժեշտ ճնշում՝ գյուղացու աշխատանքի ռիթմն իրեն հարմարեցնելու և նրա հոգսերը թեթևացնելու համար: Համակարգի պաշտոնական գործարկմանը փոխարինել է գործընկեր կազմակերպությունների ղեկավարների տեսազանգը:

b4b.am

«Մարզերում ենթակառուցվածքներ զարգացնելը միշտ թիրախային է եղել մեզ համար։ Ուրախ եմ հերթական արդյունքի համար։ Դա մեզանից պահանջեց ոչ միայն ներդրումներ, այլև համակարգված աշխատանք և համբերություն։ Գյուղում կյանքի ռիթմն ուրիշ է. պահանջում է ավելի մեծ ջանասիրություն։ Գյուղացուն պետք է տալ հողի հետ աշխատելու և բերք ստանալու հնարավորություն։ Մենք ձգտել ենք իրականացնել այդ նպատակը», – տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

b4b.am

«Հերթական անգամ, նույն գյուղերի կողքին կանգնելով, ձգտում ենք աստիճանաբար իրականացնել էկո գյուղերի գոյության գաղափարը, ինչը կարևոր նպատակ է: Անհրաժեշտ է համայնքներում ստեղծել այնպիսի մաքուր միջավայր, որտեղ մարդն ու բնությունը լինեն ներդաշնակ: Դա է առողջ ապագա կերտելու ճանապարհը», – տեսազանգի ժամանակ ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը:

b4b.am
Նոր համակարգերի կառուցման ու գործարկման արդյունավետությունը զգալի է բնակիչների համար: Հարևան գյուղերում լուծվել են կարևոր հարցեր. ջրի օգտագործման համար երբեմնի անհամաձայնություններն այլևս չկան: Ավելացել են տնամերձերն ու վաղվա օրվա նկատմամբ՝ գյուղացու հավատը: Համայնքի վարչական ղեկավար Արա Լևոնյանի գնահատմամբ, և՛ Մոզրովում, և՛ Գնիշիկում, կա գրեթե շուրջօրյա ջրամատակարարում և ջրի անհրաժեշտ քանակ՝ կյանքի բնականոն ռիթմով ապրելու և այգեգործությամբ զբաղվելու համար: Կարևոր ձեռքբերում է նաև այն, որ այժմ հնարավոր է կաթիլային համակարգով հսկայական տարածություններ ջրել:

b4b.am

Ընդհանուր առմամբ, երկու տարվա աշխատանքի արդյունքում, կառուցվել է մոտ 4950մ երկարությամբ ջրագիծ, 2 ջրընդունիչ, 5 բաժանարար հանգույց և անհատական միացման 31 կետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։