Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մշակվող հակածխախոտային նոր ռազմավարությունը ծխախոտի գնի բարձրացում առայժմ չի նախատեսում. Լևոն Ալթունյան. Ազատություն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

15:18 , 03 Հունիս 2017

«Ազատության» հետ զրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վստահեցրել է, որ դեռ մշակվող, բայց արդեն աղմկահարույց հակածխախոտային նոր ռազմավարությունը ծխախոտի գնի բարձրացում առայժմ չի նախատեսում:

Օրերս վերանշանակված նախարարը տեղեկացրել է, որ փոփոխությունը առաջին հերթին հանրային վայրերում ծխելու արգելքի մասին է:

«Ազատության» դիտարկմանը, թե Եվրասիական տնտեսական միության կանոնների պահանջով ծխախոտն ամեն դեպքում պիտի թանկանար, և հակածխախոտային նոր ռազմավարության քողի տակ դա կոծկվում է, նախարարն արձագանքել է․ – «Եթե մարդկանց ինչ-որ բանում պետք է ինչ-որ մեղադրանքներ առաջ քաշել, միշտ առիթը կստեղծվի․․․ Թանկացման մասին ոչ մեկ չի խոսում հիմա: Հիմա խոսվում է օրենսդրության ստեղծման անհրաժեշտության մասին․․․ Նախատեսում ենք, որ օրենսդրական սկիզբը, ստարտը կտրվի կառավարության կողմից մոտակա նիստերին: Հետո նոր կսկսենք ստեղծել փաթեթը: Փաթեթը կներկայացվի կառավարություն սեպտեմբեր-հոկտեմբերին, կնայվի կառավարությունում, և երևի թե դեկտեմբեր-հունվարին կներկայացվի խորհրդարան»:

Ալթունյանը հավելել է, որ այդ ընթացքում կկազմակերպվեն հասարակական լսումներ և քննարկումներ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Ծխե՞լ, թե՞ չծխել` սա է հարցը. ծխախոտի հնարավոր թանկացման տնտեսական հետևանքները

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։